IMG-LOGO

03.02.2019թ.-ին, ժամը՝ 15.00-ին, Սբ. Պատարագ Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում, ապա համատեղ հաճելի ժամանց

28-01-2019
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,  

 

2019թ.-ի փետրվարի 3-ին, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապերտ Ավետիսյանի ձեռմամբ այս տարի առաջին անգամ մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին ի սրտե հրավիրել էինք բոլորին մասնակցելու:

Պատարագից հետո ժամը 17.00-ից սկսած՝ հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում հայկական ուտեստներով բացված սեղանի շուրջ միասին անցկացրեցինք հաճելի ժամանց: Որպեսզի ճաշատեսակներով հարուստ սեղանի շուրջ հավաքվիենք, վաղօրոք խնդրել էինք Ձեզ հետ լրացուցիչ բերել ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ:

 

Մուտքը ՝ 5,00€ /անձը ՝ ներառյալ ուտեստներն ու խմիչքները:   Շնորհակալ ենք Ձեր բազմամարդ մասնակցության համար:  

 

Սիրալիր բարեոջույններով ՝

Վարչություն