IMG-LOGO

03.11.2019թ.-ին, ժամը՝ 15.00-ին, Սբ. Պատարագ Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում, ապա համատեղ հաճելի ժամանց

31-10-2019
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,  

 

2019թ.-ի նոյեմբերի 3-ին, ժամը՝ 15.00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապերտ Ավետիսյանի ձեռմամբ երկար դադարից հետո մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ, որին ի սրտե հրավիրել էինք բոլորին մասնակցելու:

Պատարագից հետո ժամը 17.00-ից սկսած՝ հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում հայկական ուտեստներով բացված սեղանի շուրջ միասին անցկացրեցինք հաճելի ժամանց: Որպեսզի ճաշատեսակներով հարուստ սեղանի շուրջ հավաքվեինք, խնդրել էինք բոլորին լրացուցիչ իրենց հետ բերել ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ:

Մուտքը ՝ 5,00€ /անձը ՝ ներառյալ ուտեստներն ու ոչ ալկոհոլային խմիչքները:  

Շնորհակալ ենք Ձեր բազմաթիվ ներկայության համար:  

 

Սիրալիր բարեոջույններով ՝

Վարչություն