2018թ.-ի հունիսի 2-ին Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան համերգասրահում 2018թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի շրջանակում տեղի ունեցավ Արմեն Անտոնյանի թավջութակի մենահամերգը՝ Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխոյի դաշնամուրային նվագակցությամբ:
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Միխայել Գրունստի և Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր պրոֆ. դր. Մարտին Պետցոլդի հովանու ներքո այս տարվա Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերը նվիրված էին Գերմանական Վաստակավոր Խաչի շքանշանակիր Ալինա Պետցոլդի, ծնված՝ Մարտիրոսյանի, հիշատակին:
ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը ողջունեց հյուրերին, և հայտարարեց, որ մենակատար թավջութակահար Արմեն Անտոնյանն <<Ավե Մարիա>> գործի իր կատարումը նվիրում է իր վաղամեռիկ բարեկամ Ալինա Պետցոլդի հիշատակին: Այնուհետև պարոն Մինասյանն իր երախտագիտության խոսքը հայտնեց հովանավորներին, աջակիցներին, այդ թվում ՝ Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան տնօրինությանը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության որակավորման վարչության արվեստի և մշակույթի բաժնին:
Ապա պրոֆ. դր. Մարտին Պետցոլդն ընգծեց Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի դերը բազմաթիվ մշակույթների միջև որպես կամուրջ կառուցողի և շեշտեց, թե որքան անհրաժեշտ են այսպիսի մշակույթային օրերը հենց այն ժամանակ, երբ Հայաստանը դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհին բեկումնային շրջան է ապրում: Նա իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին:
Արմեն Անտոնյանը նախապատրաստել էր հաճելի անակնկալ և առանց նախապես տեղեկացնելու Գերմանիայի ազգային հիմնը կատարելու նպատակով իր մենահամերգին հրավիրել էր Լիխտենբերգի շրջանի Շեստակովիչի անվան երաժշտական դպրոցի սաների երգչախումբը: Իսկ դրան հետևեց Բեռլինի Հայկական Դպրոցի երեխաների և պատանիների կողմից Էրեբունի-Երևան երգի երգչախմբային կատարումը:
Որպեսզի պատկերացում կազմեք տեղի ունեցած համերգի արձագանքների և հանդիսատեսի կողմից ցուցաբերած ոգևորության մասին, հետևյալում հրապարակում ենք Յորկ և Իրինա ամուսնական զույգի ապրումներով լի նամակն ուղղված Արմեն Անտոնյանին ՝ իհարկե նախապես ունենալով վերջիններիս թույլատվությունը.
<<Սիրելի Արմեն, շատ շնորհակալություն Ձեր էլ. նամակի համար: Շատ ուրախ ենք այն առիթի համար, որ ծանոթացանք, մասնակցեցինք Ձեր համերգին և լսեցինք թավջութակի Ձեր արտակարգ լավ կատարումը: Պարզապես զարմանալի էր իմանալ, որ երաժշտական գործիքը կարող է <<խոսել>>, ինչպես այն կատարվեց Հենդելի Արիայում: Մեր երեխաները, ովքեր այդ երեկոյան մեզ հետ էին, ստացան մի շատ կարևոր իմպուլս, որ երաժշտությունը կարող է ապագայում իրենց կյանքի մաս կազմել: Ինչ որ է, անմոռանալի փորձություն էր, որը մեզ բոլորիս շա~տ երջանկացրեց: Ցանկանում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, առողջություն և հաջողություն: Թո՜ղ Ձեր հսկա տաղանդը երբե՜ք չմարի: (Նրա սերմերն այժմ խորը նստած են մեր սրտերում և հոգիներում):
Մեր կողմից ողջունեք Ձեր դաշնակահար Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխոյին , ով Ձեզ համար հիանալի գործընկեր է, հավանաբար լավագույնը, ում Դուք Ձեր կյանքում կարող էիք ունենալ: Խնդրում ենք մեզ տեղյակ պահել, երբ կրկին կլինեք Բեռլինում՞ հաջորդ անգամ ավելի մեծ բեմի վրա և ավելի մեծ համերգասրահում: Ամենայն բարի՜ք:
Յորկ Լոհենգրին և Իրինա Դիլիանա
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ.
Festrede: Prof. Dr. Martin Pätzold
Chor der Armenischen Schule zu Berlin: Erebuni-Yerevan
ՄԱՍ I
G. Adamyan: Tanz von Artaschat
ՄԱՍ II
J. S. Bach: Konzert C-Moll Teil I
J. S. Bach: Konzert C-Moll Teil II
J. S. Bach: Konzert C-Moll Teil III
G. F. Händel: Largo (Opera Xerxes)