IMG-LOGO

ԲԱՆԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԵՐԿԽՈՍՈԻԹՅՈԻՆ “ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ” ԹԵՄԱՅՈՎ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ (ԱՐԻ) Հ/Կ ՀԵՏ: ՀԱՂՈՐԴԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ (ՀԵՄԱ Հ/Կ)

10-07-2019
IMG

2019թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի շրջանակում հունիսի 23-ին ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը բացեց <<Տեսլականներ Հայաստանի ապագայի համար>> թեմայով բանախոսության և երկխոսության երեկոն, որը տեղի ունեցավ Գերմանիայում Հայ Երիտասարդների Ասոցիացիա (ԱՐԻ) կազմակերպության հետ համագործակցությամբ: Պարոն Մինասյանը ողջունելով հավաքված հյուրերին, ներկայացրեց հանդիսավոր բանախոս, ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան պրոֆեսոր Հանս-Յոխեն Շմիդտին և ԱՐԻ կազմակերպության ռեֆերենտներ Անուշ Դարբինյանին ու Էմիլիա Մինասյանին: Ապա խոսք վերցրեց պարոն Հանս-Յոխեն Շմիդտը և պատմեց Հայաստանում հանրային հարաբերություններում ունեցած իր փորձառությունների մասին, ինչպես նաև հատկապես թավշյա հեղափոխությունից հետո այնտեղ տիրող տնտեսական և քաղաքական վիճակի և Հայաստանի զարգացման հնարավորությունների, նրա դեմ խոյացած առկա մարտահրավերների մասին՝ նշելով ՀՀ-ում լրատվական ու տեղեկատվական միջոցների՝ որպես կրեատիվ տնտեսական ճյուղի նշանակությունը:

Բրեմենի համալսարանի ուսանողուհի, արվեստաբան Անուշ Դարբինյանը մասնագիտական տեսանկյունից ներկայացրեց իր պատկերացումներն այն մասին, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել մշակույթի բնագավառում: Հենց մշակույթի բնագավառում Հայաստանն իր բազմաշնորհ և տաղանդաշատ երաժիշտներով, արվեստագետներով և պարի վարպետներով կարող է նոր հեռանկարներ բացել իր համար: Բանախոսը ցանկանում է, որ աշխարհի տարբեր երկրներից բազմաշատ մարդկանց խմբեր այցելեն Հայաստան և ծանոթանան նրա հարուստ մշակութային լանդշաֆտի հետ: Սակայն ՀՀ-ն դրա համար պետք ՝ համապատասխան քաղաքական հող նախապատրաստի:

Դյուսելդորֆի տեղեկատվական տեխնոլոգիաների բարձրագույն հաստատությունից ժամանած մեդիադիզայներ Էմիլիա Մինասյանը Հայաստանի տնտեսության զարգացման համար իր ճառում շեշտում է կրեատիվ ոլորտների կարևորությունը: TUMO-կենտրոնի հիմնադրմամբ արդեն արված են առաջին քայլերը, այնուամենայնիվ տաղանդներին ավելի շատ խրախուսող հնարավորություններ պետք է ընձեռնել, ստեղծել ավելի լայն կրեատիվ շրջապատ և ավելացնել նորանոր տեխնոլոգիաներ:

Բանախոսությունների ավարտին հավաքված հյուրերը սկսեցին աշխույժ քննարկումներ վարել ճառախոսների հետ և կարծիքներ փոխանակել Հայաստանի տնտեսական ճյուղերի ու վերջինիս ընդհանուր տնտեսության զարգացման վերաբերյալ: Երեկոյի վերջում պարոն Միքայել Մինասյանը շնորհակալություն հայտնեց մշակությաին օրերի բոլոր հովանավորներին, հոգաբարձուներին և մասնակիցներին:

Երեկոյի երաժշտական շրջանակման համար հոգացել էր դաշնակահարուհի տիկին Նելլի Շմալենբերգը:

Հաջորդիվ գերմաներեն լեզվով ներկայացնում ենք բանախոսների ամփոփագրերը: 

 

2019Թ.-Ի ԲԵՌԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈԻՆՍՏԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈԻՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2012-17Թ.Թ.) ՊՐՈՖԵՍՈՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈԻԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ, ԿԱՐԼՍՀՈՐՍՏ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՏԱՆ ԵՎ ՀՀ ՍՓՅՈԻՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԲԱՐԵՀԱՃ ԱՋԱԿՑՈԻԹՅԱՄԲ 

 

ԱՄՓՈՓԱԳՐԵՐ

Vortragsessay vom Professor Hans-Jochen Schmidt

Die Zukunft der Kulturbranche in Armenien- Anush Darbinyan

Meine Visionen zum Thema_Emilia_Minasyan

---

ՏԵՍԱԴԱՐԱՆ.

Professor Hans Jochen Schmidt- Impulsvortrag zu Visionen für die Zukunft Armeniens, Teil I

Prof. Hans-Jochen Schmidt- Impulsvortrag zu Visionen für die Zukunft Armeniens, Teil II

Referentin Anush Darbinyan, Fachbereich Kunstwissenschaften, zu Visionen für die Zukunft Armeniens

Referentin Emilia Minasyan, Fachbereich Mediadesign, zu Visionen für die Zukunft Armeniens

Debatte zu Visionen für die Zukunft Armeniens 

Տեսադարան