IMG-LOGO

Հանգչի´ր խաղաղությամբ, իսկակա´ն հովիվ․․․

21-11-2024
IMG

Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոիացիայի վարչությունը խոր վշտով ցավակցում է գերմանահայոց թեմի նախկին առաջնորդ գերաշնորհ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի մահը։ 

Նա մեր միության պատվավոր անդամն էր և հիմնադիր-աջակիցը Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի»եկեղեցում հաճախակի Սբ. Պատարագների կազմակերպման և անցկացման գործում:

 

Ստորև ՝ հակիրճ տեղեկություններ իր կենսագրությունից.

Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը ծնվել է 1942թ.-ին Ստանբուլում: Հաճախել է Մխիթարյանների դպրոց: Մխիթարը 18-րդ դարի դարասկզբին Վենետիկում հայ Մխիթարյան Միաբանության հիմնադիրն է: 1959թ.-ին Արքեպիսկոպոս Բեկչյանը ստանում է իր քահանայած կրթությունը և 1962թ.-ից սկսում է Ստանբուլի համալսարանում ուսանել դասական լեզուներ, սոցիոլոգիա և պատմություն: 1965թ.-ին քահանա ձեռնադրվելուց հետո շարունակում է իր կրթությունը գերմանական Բոնն և Բոխում քաղաքների համալսարաններում: 1976թ.-ից մինչև 1991թ.-ը եղել է Մարսելի հայ եկեղեցական տաճարի քահանա: 1992թ-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն հանձնարարում է նրան հմնադրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում թեմ: Ահա այսպես նա Մարսելից տեղափոխվում է  Քյոլն քաղաք և նույն տարում էլ ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 1998թ-ին՝ արքեպիսկոպոս:  

 

Իր առաջնորդության ժամանակահատվածում կայացան մեծապետեր քահանա Կաթողիկոս Գարեգին Ա-ի և Գարեգին Բ-ի այցելությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդների վերջին այցելությունը եղել է 1960-ական թվականներին: Ավելի քան 30 տարի անց այս այցելությունը մեծ իրադարձություն էր բոլորիս համար: Պաշտոնական այցելություններ կատարելով այն ժամանակվա Դաշնային Նախագահ Յոհանես Ռաույի և Դաշնային Կանցլեր Հելմուտ Կոհլի մոտ՝ հովվապետ Գարեգին Ա-ին այնուհետև ընդունեցին բազմաթիվ համայնքների հայեր և հնարավորություն ունեցան նրա հետ զրուցելու ու վերջինիս օրհնությունը ստանալու: Այսպիսով նա տվեց թեմին նոր ավյուն, իսկ Արքեպիսկոպոսին էլ հաստատուն ամրապնդեց առաքելական իր գործունեությունում: Գարեգին Սրբազանը նաև մեր միությանը ոգևորեց Բեռլինի Լիխտենբերգ շրջանի ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի հետ համագործակցելու մեջ: Բոլորս երախտապարտ ենք նրան այս գործի համար, իսկ այսօր քաղում ենք այս համագործակցության պտուղները:

 

Եթե իր Սրբազնությանը երեք նախադասությամբ բնութագրենք, ապա պետք է ասել. նա քաջ էր, նա համառ էր և ամբողջությամբ իրեն նվիրել էր եկեղեցական ծառայությանն ու եկեղեցու հավատացյալներին: Կարճ ասած՝ նա իսկական հովիվ էր:  

 

Խունկ և աղոթք բարեհոգի առաջնորդի հիշատակին:

 

Ցավով և մխիթարությամբ՝


ՀԵՄԱ հ/կ վարչություն