IMG-LOGO

ԱՐՏԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ «Փշաքաղման զգացում…» մենահամերգը՝ նվիրված Ադրբեջանում հայ զոհերի հիշատակին

24-03-2015
IMG

Յուրաքանչյուր ժամանակ ունի իր հերոսները: Մեր ժամանակի հերոսն է Երեւանի Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական Օպերայի եւ Բալետի թատրոնի մենակատար երգիչ Արտակ Կիրակոսյանը, ով ներկայումս բնակվում է Բեռլինում: Արտակը Սարդարապատում համերգի փորձի ժամանակ քամուց պոկված բեմի կառույցի մետաղական վայր ընկնող սյան տակից փրկում է երեք երեխաների կյանք՝ իր վրա վերցնելով հուժկու հարվածը եւ ստանալով ծանր վնասվածքներ: Այդ դեպքից ի վեր նա դառնում է անդամալույծ եւ գամվում սայլակին: Այնուամենայնիվ Արտակը մեծ բեմ վերադառնալու հույսը չի կորցնում: Եվ այդ հույսը արդարացվեց մարտի 22-ին նրա Կարլսհորստի բեմ վերադարձով։

Նրա մենահամերգը, որը կրում էր «Փշաքաղման զգացում…» խորագիրը, նվիրված էր ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սպանդի հայ զոհերի հիշատակին:  

Համերգի նախաբանին ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Գերմանիայում Արցախի հանրապետության ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը, ով հիշատակեց 1980-ից 1990թ․-ի հայ բնակչության դեմ ադրբեջանական հրոսակախմբերի կիրառած վայրագությունները և ապա ողջունեց Արտակ Կիրակոսյանի երկար դադարից հետո բեմ վերադարձը։

Համերգին դուետով մասնակցեց նաև Արտակի Կիրակոսյանի կինը՝ Գայանե Խաչատրյանը։ Երեկոն չափազանց հուզիչ, բայց և հուսադրող ավարտվեց:

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

https://www.youtube.com/watch?v=WWkSXTyR-v8

https://www.youtube.com/watch?v=Timl97elBK0

https://www.youtube.com/watch?v=QTzCJyjZD5A

https://www.youtube.com/watch?v=mlxpDsFLwN0&feature=youtu.be

Պատկերասրահ

Տեսադարան