IMG-LOGO

ԱՄԱՆՈՐԻ և ՍԲ․ ԾՆՆԴԻ ՏՈՆԱԽՄԲՈԻԹՅՈԻՆ «ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ» ԲԵՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ, բեմադրող՝ Էրիկ Բարսեղյան.

19-12-2023
IMG

Ավանդույթի համաձայն մենք անցկացրեցինք ամանորյա և սբ․ Ծննդյան տոնակատարություն մեր համայնքում և այս առիթով 07․01․2023թ․-ին Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները դրամատիկական թատերականացման ուսուցիչ Էրիկ Բարսեղյանի բեմականացմամբ և ղեկավարությամբ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցուն կից համայնքի սրահում (Erlöserkirche), հասցեն՝ Nöldnerstraße 43, 10317 Berlin-Lichtenberg, ներկայացրին հայ անվանի հեքիաթագիր Աթաբեկ Խնկոյանի (Խնկո Ապոր) «Մկների ժողովը» պիեսը։

 

Այս պիեսը այլաբանության մասին է մարդկանց և մկների միջև, ովքեր հանդիպման ժամանակ քննարկում են իրենց անվտանգությունը կատվից և որոշում են կատվի վզին զանգ կախել, որպեսզի նրանք զգուշացվեն, երբ կատուն գա: Հանդիպմանը բոլորն ուզում են ճառել, բայց ոչ ոք չի հանդգնում գործել։

 

Ուսուցչական անձնակազմի ջանքերով և ծնողների աջակցությամբ հայկական տոնական հարուստ կերակրատեսակներով սեղանների շուրջ երեկոն անցավ բարձր տրամադրությամբ:
 
Երեկոյին ներկա էր նաև պատվավոր հյուր Գվիդո Ռիխտերը, ով հանդիսանում է Օրանկեզեեյի անվան դպրոցի տնօրեն, որտեղ կիրակի օրերին անցկացվում են Բեռլինի հայկական դպրոցի դասաժամերը:
 
Պատվավոր հյուրը և դպրոցի ուսուցիչ-ուսուցչուհիները ծնողների և ՀԵՄԱ հ/կ վարչության կողմից պարգևատրվեցին նվերներով:
 
Ձմեռ Պապի ավանդական դերը ստանձնել էր Կարապետ Հացիկյանը:
 
Շնորհակալություն բոլոր նախաձեռնողներին, կազմակերպիչներին և ներկաներին այս թովիչ հանդիսության համար, ինչպես նաև շնորհակալ են Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցու պատվելի պարոն դր․ Լեննհարտ Շիրին՝ համայնքի դահլիճը տրամադրելու համար:


Պատկերասրահ