IMG-LOGO

Օրանկեզեեյի անվան դպրոց

IMG

2023թ․-ի ապրիլի 30-ից ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցը կրկին ունի վստահելի գործընկեր, որը իր դպրոցի դասասենյակներն է տրամադրում մեր սաների ուսուցման համար։

Պարոն պրոֆ․ դր․ Մարտի Պետցոլդի գործուն աջակցությամբ և Օրանկեե լճի անվան դպրոցի տնօրեն պարոն Գուիդո Ռիխտերի ընդառաջմամբ նորակառույց այդ գերհարմարավետ դպրոցի 3 դասասենյակներ անվճար հիմունքներով տրամադրվել են Բեռլինի Հայկական կիրակնօրյա դպրոցի սաներին իրենց հայերենի, երգեցողության, պարի և կերպարվեստի դասաժամերն անցկացնելու նպատակով։

 

Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը պարոնայք պրոֆ․դր․ Մարտին Պետցոլդին և Գուիդո Ռիխտերին իրենց աջակցության համար։

 

Հարգանքներով՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ

https://www.orankesee-schule.de/