Շաբաթ, 7 մայիսի 2022, ժամը՝ մուտք 15.00-ին, սկիզբը՝ 15.30-ին
Վայր՝ համերգասրահ, մուտք A, Կառլհորստ մշակույթի տուն,
հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին
Մուտքն՝ անվճար
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «2022թ.-ի Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր»-ի շրջանակում նախատեսվում է մանկապատանեկան ծրագիր։ Այս անգամ ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները աշխատելու են Լիխտենբերգի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի սաների հետ միասին։
ՀԵՄԱ հ/կ և Լիխտենբերգի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքից կազմված պատանի դերասանների մի խումբ մայիսի 7-ին, ժամը՝ 15.30-ին, կներակացնի երաժշտա-թատերական բեմականացում «Նոյը և Արտավազդը Արարատի վրա» խորագրով:
Բեմականացման բովանդակությունն իրենից ներկայացնում է Նոյան Տապանի խարսխումը Արարատ լեռան փեշերին, Նոյի որդիների, ինչպես նաև մարդկության պատմության նոր հույսի ձևավորման մասին գաղափարներն ու նրանց կապը հայ ժողովրդի ծագման ու աշխարհում ունեցած առաքելության հետ։
Թատերական ներկայացումից հետո տեղի կունենա նույն թեմային առնչվող ցուցահանդեսի բացումը՝ Կառլհորստի մշակույթի տան ցուցահանդեսների սրահում։