IMG-LOGO

Ամանորը Նազարի մոտ

11-01-2018
IMG

ՀԵՄԱ հ/կ անդամների ու հյուրերի համար հունվարի 7-ի Սբ. Ծննդյան տոնակատարությունը Բեռլինի Լիխտենբերգ շրջանում սկսվում է <<Ամանորը Նազարի մոտ>> բեմականացմամբ:  

Նազարը հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի <<Քաջ Նազար>> համանուն հեքիաթի հերոսն է, ով հայտնի է իր փուջ ու ամբարտավան պահվածքով ու առանձնահատուկ հաջողակ բախտով: Այս հերոսի կերպարից Նարեկ Դուրյանը կերտել է մի նոր պիեսի հերոս, որտեղ Նազարը մարդկային կերպարներ ստացած կենդանիների հետ միասին, այդ թվում նաև  իր սիրելի էշի հետ, նստած է ամանորյա տոնական սեղանի շուրջ ու միասին զրուցում են Հայաստան աշխարհից, դեսից-դենից, կատակում, երգում, արտասանում: Բեռլինի Լիխտենբերգ շրջանի հոյակերտ <<Փրկչի>> եկեղեցում Նազարն այլևս նույն դատարկախոսն է, սակայն հայրենիքի կարոտը սրտում: Նազարի, ՈԻստիանի և կենդանիների դերերը խաղում էին ՀԵՄԱ հ/կ աշակերտներն ու ծնողները միասնաբար սիրով և թովչանքով: Ամանորյա տոնական երգերով և պարերով համեմված <<տոնախմբությունն>> անցնում էր Նազարի մոտ բարձր տրամադրությամբ: Նաև չպակասեց Ձմեռ Պապի ներկայությունը, ով հայտնվեց վերջին պահին ու երեխաներին բաժանեց նվերներ: Իսկ ի՞նչ էր մտածում այդ պահին Նազարը...  

Բեմական այս ներկայացումը ազդարարեց Սբ. Ծննդյան և ամանորյա խնջույքի սկիզբը, որն իր շարունակությունը գտավ <<Փրկչի>> եկեղեցուն կից համայնքի սրահում համեղ ուտեստների սեղանի շուրջ, բազմապիսի խաղերով, հայկական պարերով ու հավաքված հյուրերի խինդ ու ծիծաղով: Ավելի քան 100 համայնքայիններ անցկացրեցին գեղեցիկ ու ուրախ տոն:  Շատերը գտան նոր ընկերներ, հաստատեցին նոր բարեկամություն, իսկ երեխաների համար այն իսկական մանկական պոռթկման ու ավյունի բարձր տրամադրությամբ երեկո էր:

Երեկոյի կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել այն հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար և ավարտին հոգնած, սակայն լիացած ու երջանիկ լքեցին խնջույքի սրահը:

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

https://www.facebook.com/319116338104443/videos/1931625033520224

 

Պատկերասրահ

Տեսադարան