IMG-LOGO

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՕՐՀՆՅԱԼ ՍՈԻՐԲ ԾՆՈԻՆԴԸ ՀԵՄԱ հ/կ ՀԱՐԿԻ ՏԱԿ

14-01-2019
IMG

2019թ.-ի հունվարի 13-ին ՀԵՄԱ հ/կ Բեռլինի Հայկական Դպրոցի սաները հավաքվել էին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցում՝ հին տոմարով տոնելու Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Տոնախմբությանը ներկա էին գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը, Բեռլինի հայ համայնքի հոգևորական Եղիշե վարդապետ Ավետիսյանը և բազում հյուրեր: Իր շնորհավորանքի խոսքում պարոն Պետցոլդը նշեց նման միջոցառումների կարևորությունը գերմանա-հայկական բարեկամության ամրապնդման համար, իսկ Հայր Եղիշեն իր օրհնանքի մեջ հիշատակեց, որ երեխաները մեր ապագան են և նրանց մտավոր և հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը շատ կարևոր անկյունաքարեր են կազմում պայծառ ապագա կերտելու գործում: Ապա պատանի աշակերտները ներկայացրեցին <<Սուրբ Ծնունդ>> բեմականացումը, որը համեմվեց երգչախմբային կատարումներով, ինչպես նաև մենակատարումներով: Տոնախմբությունիչ չբացակայեց նաև երեխաներին շատ սիրելի Ձմեռ պապը, ով ոչ միայն ոտանավորներով և իրենց գեղեցիկ կատարումներով հիացրած երեխաներին նվերներ բաժանեց, այլ նաև իր օրինակով խանդավառեց վերջիններիս՝ ավելի առույգ ելույթներ ունենալու մեջ: ՀԵՄԱ հ/կ Բեռլինի Հայկական Դպրոցի սաների երգչախմբային կատարմամբ առաջին անգամ հնչեց ՀԵՄԱ հ/կ համար Սրբուհի Մարտիրոսյանի կողմից գրված և հորինված <<Կոչ միասնության>> հիմնը: Ելույթները սահմանափակվեցին աղջիկների պարի խմբի կատարմամբ <<Արտաշատ>> պարով:

Այնուհետև միջոցառման մասնակիցներն ու հյուրերը տեղափոխվեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ, որտեղ տոնական հարուստ սեղանների շուրջ երգ-երաժշտությամբ շարունակեցին տոնը բարձր տրամադրությամբ: Տարին սկսվեց բեռլինահայերի համար շատ խոստումնալից:

---

ՏԵՍԱԴԱՐԱՆ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՕՐՀՆՅԱԼ ՍՈԻՐԲ ԾՆՈԻՆԴԸ ՀԵՄԱ հ/կ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Պատկերասրահ

Տեսադարան