IMG-LOGO

2023թ․-ի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերը Բեռլինում

28-02-2023
IMG

Պատերազմը Ուկրաինայում, Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերը, ինչպես նաև Արցախի հակամարտությունը, այսպիսի դժվարակյաց պայմաններն իրենց դրոշմն են թողնում այսօրվա աշխարհի վրա։ Ի՞նչ է անհրաժեշտ մարդկությանը, որ չկորցնի իր արիությունը։

 

Հույս, գթասրտություն և սեր։ Այս ամենը մարմնավորում է գարունը, որը նոր մեկնարկի և այս տարվա գերմանա-հայկական մշակութային օրերի շարժիչ ուժն է։

 

Ստորև ներկայացնում ենք Բեռլինի գերմանա-հայկական մշակութային օրերի այս տարվա ծրագիրը և սիրով հրավիրում բոլորին՝ մասնակցելու մեր միջոցառումներին․

***

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ․ «Գունագեղ գթասրտություն», բեռլինցի արվեստագետ՝ Ավո Առաքելյանի

Շաբաթ, 2023թ․ի մայիսի 6-ից առ մինչև շաբաթ հունիսի 3-ը

(Հանդիսավոր բացումը՝ 15․00-ին, փակումը՝ 15․00-ին)

Վայրը՝ Կարլսհորստի մշակույթի տուն, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Berlin

Համադրող՝ տիկին Քրիստա Բիտց

Երաժշտական շրջանակումը՝ Վարուժան Սիմոնեան, ջութակահար

Առաջարկվում են անհատույց խմիչքներ։

Մուտքն ազատ է։

Ավելին՝ սեղմիր այստեղ․ https://aeae.eu/hy/nachrichten/616 

 

***

 

Պարա-համերգային բեմականացում «Գարունը Բեռլինում» Renaissance մանկապատանեկան պարախմբի կողմից

Ուրբաթ, 26 մայիսի, սկիզբը՝ ժամը՝ 19․00-ին(մուտքը՝ 18․30-ից սկսյալ)

Վայրը՝ Կարլսհորստի մշակույթի տան համերգների դահլիճ, շքամուտք՝ A, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Berlin

Առաջարկվում են գնել հայկական ուտեստներև խմիչքներ

Մուտքի գումարը՝ 12,00 եվրո, զեղչված՝ 3,00 եվրո (հնարավոր է միայն Berlin-Pass ներկայացնելով)

Ավելին՝ սեղմիր այստեղ․ https://aeae.eu/hy/deutsch-armenische-kulturtage/617 

 

***

 

Բանախոսություն․ «Արվեստը և ճգնաժամը։ Հաղորդակցման տեսակները», բանախոս՝ դր․ Վազրիկ Բազիլ

Շաբաթ, 2023թ․-ի հունիսի 3-ին, ժամը՝ 15․00-ին

Վայրը՝ Կարլսհորստի մշակույթի տան պատկերասրահ, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Berlin

Առաջարկվում են անհատույց խմիչքներ։

Մուտքն ազատ է։

Ավելին՝ սեղմիր այստեղ․ https://aeae.eu/hy/deutsch-armenische-kulturtage/618 

***

Հարգանքներով՝

 

Վարչություն


Պատկերասրահ