IMG-LOGO

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ․ «Գունագեղ գթասրտություն», բեռլինցի արվեստագետ՝ Ավո Առաքելյանի

01-04-2023
IMG

Շաբաթ, 2023թ․ի մայիսի 6-ից առ մինչև շաբաթ հունիսի 3-ը

(Հանդիսավոր բացումը՝ 15․00-ին, փակումը՝ 15․00-ին)

Վայրը՝ Կարլսհորստի մշակույթի տուն, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Berlin

 

Համադրող՝ տիկին Քրիստա Բիտց

Երաժշտական շրջանակումը՝ Վարուժան Սիմոնեան, ջութակահար

 

Պատվավոր հյուրերն են.

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը,

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի նորընտիր բյուրգերմայստեր Մարտին Շեֆերը,

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի հանձնակատար տիկին Քատրին Գոկշը,

Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը

 

Առաջարկվում են անհատույց խմիչքներ։

Մուտքն ազատ է։

 

Արվեստագետ Ավո Առաքելյանի կերպարվեստի ցուցահանդեսը կրում է «Գունագեղ գթասրտություն» խորագիրը։ Կրթյալ արվեստագետ Ավո Առաքելյանը ապրում է Բեռլինում և արարում է Շառլոտտենբուրգ շրջանի Տրինիտատիս եկեղեցում։

 

Առաքելյանի ներուժը կարծես թե բազմաձև է թեմաներում և ոճի մեջ․ «Մեծ ձևաչափով, գունագեղ և միամիտ նկարում է նա Նոյան Տապանն իր տեսանկյունից կամ նմանակերպ մեծ, սակայն լուսանկարային իրատեսությամբ պատկերում է թռչուններ», ահա այսպես է նկարագրված 2012թ․-ի հունիսի 8-ին Բեռլինի Տրեպտով-Կյոպենիկ շրջանի պետական ծառայության կողմից հրապարակված մամլո հաղորդագրությունում։

 

Իր հիմնական թեմաներից է խաղաղությունը, որը նա, ի հակադրություն ազատության, բավականին լարումով պատկերում է իր նկարներում․ Ծտերը նստած ծառի ճյուղին չեն էլ նկատում, թե ինչպես են հեռվից փոքր ռազմական ինքնաթիռները մեկնարկում իրենց հարձակումը։ Կամ Արցախի դրոշով կապել են զինվորի բերանը, իսկ նրա առջև կանգնած է թափանցիկ զգեստով մի կին, ով ձեռքերով վեր է բարձրացրել գլոբուսը։ Արվեստագետն ինքը ներկայացնում է իր ստեղծագործությունն այսպես․

 

«Գույները, որոնցով ես կտավի վրա աշխատում եմ, ծիածանի գույներ են՝ որպես խաղաղության խորհրդանիշ։ Նրանք ինձ պարգևում են հանգիստություն և համբերություն։ Իմ նկարները բազմագույն են, շատերն են ինձ այս մասին գրում, սակայն ես դրանց խառնուրդի մեջ տեսնում եմ մոխրագույնը։ Լույսն իմ այն առաջին խորահայացքն է, որն ընգրում է երեք հարթությունները։ Ես ուզում եմ այդ գույներով ինչ-որ բան փոխել և նորացնել։  Արևը որպես անդրադարձնող մակերես սփռում է էներգիա։ Իմ գույները ստեղծվում են այդ տարածքում։ Ես առավելություն եմ տալիս գույների կոնտրաստին, դա ինձ խորհուրդ է տվել մի բժիշկ»։

 

Ավո Առաքելյանի գունագեղ և մեծ ձևաչափով ցուցահանդեսն անակնկալ կմատուցի Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տուն այցելող արվեստասերներին։