Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
ՀԵՄԱ հ/կ պատվավոր անդամ, Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդը և ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը 2017թ.-ի սեպտեմբերի 3-ին սրտանց հրավիրում են Ձեզ մասնակցելու
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցում, հասցեն. Nöldnerstrasse 43, 10317 Berlin-Lichtenberg (S 5, 75, 7, Bhf. Nöldnerplatz), ժամը ՝ 15.00-ին
կայանալիք հայկական Սբ. Պատարագին և վերջինիս ավարտից հետո ժամը ՝ 17.30-ին նույն եկեղեցու բակում բացօթյա խորովածի տոնական միջոցառմանը: Եկե’ք միասնաբար մասնակցենք խորոված սարքելու մտերմիկ արարողությանը և Գերմանական Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին զուգահեռաբար ավելի մոտիկից ծանոթանանք Բեռլինի Լիխտենբերգ-Հոհենշյոնհաուզենն վարչական շրջանում առաջադրված Բունդեսթագի պատգամավորական թեկնածու <<Պետցոլդ-անձի>> հետ:
Կից ներդիրում ուղարկում ենք մեր հրավերը: Ձեզ անչափ երախտապարտ կլինեյինք և մեզ էլ շոյված կզգայինք, եթե այս հրավերը փոխանցեիք Բեռլինի Լիխտենբերգ-Հոհենշյոնհաուզեն ընտրատարածքում բնակվող Ձեր ընկերներին, հարազատներին և բարեկամներին: Այս հաճելի երեկոյին, որտեղ կարող եք անվճար ճաշակել խորովածի, գրիլի և այլ ուտեստների տարատեսականիներ, ինչպես նաև ըմպել բազմապիսի խմիչքներ, հնարավորություն է ընձեռնվում բանավիճելու և փոխանակելու կարծիքներ: Պարոն դր. Պետցոլդը սիրով Ձեր տրամադրության տակ է և պատրաստ է պատասխանել Ձեզ հուզող հարցերին:
ՈԻրախությամբ Ձեզ հետ կհանդիպեինք Սբ. Պատարագի և խորովածի տոնական օրը:
Երախտագիտությամբ և ջերմագին բարեողջույններով՝
դր. Մարտին Պետցոլդ - Գ Բ Պ
Միքայել Մինասյան ՀԵՄԱ Առաջին Նախագահ