IMG-LOGO

Համատեղ հսկման արարողություն Լիխտենբերգի Ավետարանական Պաուլ Գերհարդտի անվան համայնքի հետ «Փրկչի» եկեղեցում

23-08-2025
IMG

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Սիրելի՛ բարեկամներ,

 

Շատ տարիներ շարունակ մենք հոգևոր օջախ ենք գտել Լիխտենբերգի Ավետարանական Պաուլ Գերհարդտի անվան համայնքի «Փրկչի» եկեղեցում: Ցանկանում ենք այս խորացող մեր բարիդրացիական հարաբերությունները նշել համատեղ աղոթքով՝ հատկապես տոնական հսկումով, երգեհոնի երաժշտությամբ և դրանից հետո խորոված ներբերշիկի և հայկական խորովածի սեղանի շուրջ ջերմ և անմիջական համատեղ հավաքույթով:

 

Ե՞րբ:

Կիրակի օրը՝ 2025թ․-ի սեպտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին

 

Որտե՞ղ:

«Փրկչի» եկեղեցում(Erlöserkirche)
Nöldnerstraße 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ

 

Հսկման կարգը համատեղ կմատուցեն Փրկչի եկեղեցու բողոքական հովիվ՝ դոկտոր Լենարտ Շիրրը և Հայ Առաքելական եկեղեցու Բեռլինի և շրջակայքի հայ համայնքների հոգևոր հովիվ՝ Տեր-Հակոբ քահանա Հակոբյանը:

 

Բոլորին սրտանց հրավիրվում ենք մասնակցելու վերոհիշյալ տոնախմբությանը:

 

Հարգանքներով՝

ՀԵՄԱ հ/կ վարչություն