IMG-LOGO

Երկու բանախոսություններ հավաքական լուսանկարչական ցուցահանդեսի ավարտի կապակցությամբ «ԱՐԱՐԱՏԸ ՀԱՅԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ», «ԱՐԱՐԱՏ՝ ԱՐԴԱՐ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՈՒՅՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ»

31-03-2022
IMG

Կիրակի, 29 մայիսի, 2022թ., ժամը՝ 17։00-ից

 

Վայրը՝ Կառլհորստի մշակույթի տուն, ցուցահանդեսների սրահ, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին

 

Սպասարկում՝ անվճար խմիչքներ

 

Մուտքն՝ անվճար

 

 

Բեռլինի հայ համայնքի հովիվ գերաշնորհ Եղիշե վարդապետ Ավետիսյանը և աստվածաբան, արևելագետ ու պատմաբան դր․ Հայկո Կոնրադը կներկայացնեն լուսանկարների ցուցահանդեսին վերաբերող ավարտական ​​երկու դասախոսություններ: Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը կբանախոսի «ԱՐԱՐԱՏ՝ ծագումը, ազգիս տառապանքի և դեգերումների ճանապարհը» թեմայով և կներկայացնի հայերի տանջալից փորձառությունները զանգվածային սպանդի ընթացքում: Դր․ Հայկո Կոնրադը կխոսի «ԱՐԱՐԱՏ՝ արդար և խաղաղ մարդկության նոր հույսի խորհրդանիշը» թեմայով և կլուսաբանի քրիստոնեական նախապատմությունը աստվածաշնչյան պատմության շրջանակներում: Թեմայի շուրջ քննարկումը կեզրափակի միջոցառումը։