IMG-LOGO

Համերգ. դասականը հանդիպում է արևելքին

17-03-2017
IMG

Սիրելի բարեկամներ,

միության սիրելի անդամներ,  

 

Կամուրջ հ/կ-ն, համագործակցելով Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ի հետ, կազմակերպեցին 11 ամյա Նարեկին քաղցկեղից բուժման նպատակով աջակցելու համար բենեֆից համերգ:      

 

Նարեկի բուժմանն օժանդակելու նպատակով բեռլինաբնակ վեց երգիչ-երաժիշտներ

2017թ.-ի մարտի 31-ին, ժամը՝ 18.30-ին,  Բեռլինի Լիխտենբերգ շրջանում գտնվող Ավետարանական Պաուլ Գերհարդի անվան եկեղեցական համայնքի սրահում, հասցեն՝   Nöldnerstraße 43, 10317 Berlin,

հավաքվելով՝ ներկայացրեցին իրենց համատեղ երգացանկը:

 

Հանդիսատեսը ողջունեց մեր հետևյալ երգիչ-երաժիշտներին.  

Աննա Պողոսյանց՝ դասական, ջազ, ֆոլկլյոր, դաշնամուրային իմպրովիզացիաներ  

Ստեփան Գանտրալյան՝ Շանսոն, ռոմանսներ, բալլադներ (երգիչ)  

Տանիա Ալոն՝ հրեական և հեբրեական երգեր (երգչուհի-կիթառիստ)  

Լիլիթ Պետրոսյան՝ հայկական ժողովրդական երգեր (երգչուհի-դաշնակահար)  

Ֆարհանգ Մոսթաղ՝ պարսկական երաժշտություն, ժամանակակից մեկնումներ (քամանչա)  

Կարինե Գիլանյան՝ դասական, մ. Մուսորգսկի (դաշնակահարուհի)  

Մուտքը՝  10 եվրո, զեղչ՝ 7 Եվրո, երեխաների մուտքն՝ անվճար:

 

Վաճառվեցին նաև հայկական գինիներ, հուշանվերներ և հրուշակեղեն: Երեկոյից ստացված հասույթը մոտ 1200 եվրո բացառապես տրամադրվել է Նարեկի բուժման համար:  

 

Ջերմագին բարեմաղթանքներով՝    

Վարչություն