IMG-LOGO

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ ՎԻՐԱՎՈՐ և ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ և ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՏ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ (QA) ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

01-01-2025
IMG

Հարգելի դիմորդուհի,

Հարգելի դիմորդ,

 

Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ը, համագործակցելով Երևանի «ՀԱՅ ԵՎ ԵՎՐՈՊԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՐԹՈԻԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈԻՅԹԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական կազմակերպության հետ, 2025թ․-ի մարտի 1-ից  մինչև 2025թ․-ի հունիսի 30-ը նախատեսում է կազմակերպել և անցկացնել ՏՏ որակի ապահովման (QA) դասընթացներ «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը հովանավորվում է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից, աջակցվում՝ ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից։

 

Ծրագրի նպատակը․

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի և Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր սոցիալական կացությունը, որն այսօր էլ խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, որոշեցինք երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով կյանքի կոչել վերոնշյալ ծրագիրը։ Վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս աջակցելու բարձր վճարովի աշխատատեղեր գտնելու համար առաջարկում ենք հետևյալ․

 

Ծրագրի նկարագրությունը․

 

Վերոնշյալ ծրագրով անցկացվում են

- որակի ապահովման (Quality Assurance ),

- տեխնիկական անգլերեն լեզվի դասընթացներ։

 

Նախնական գիտելիքներ տտ բնագավառում ծրագրի դիմորդների համար պարտադիր չեն։ Ծրագիրը հունիս ամսին եզրափակվում է ընթացքում կատարած պրակտիկ նախագծային աշխատանքների ներկայացմամբ՝ համագործակցելով WEB ծրագրավորման, մեքենայական ուսուցման(ML) խմբերի հետ։

Վերոնշյալ առարկաների դասերն անցկացվում են առկա եղանակով, իսկ  ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում են ՀԵՄԱ հ/կ կողմից որակավորման վկայականներ։

 

Ծրագրին դիմելու և մասնակցելու պայմանները․

 

Ծրագրին մասնակցելն անվճար է։

 

Ծրագրին կարող են դիմել չափահաս տարիքի անձիք։

 

Մասնակիցների համար չի նախատեսվում ուսանողական թոշակ։

 

Ծրագրին կարող են մասնակցել Արցախյան պատերազմներում կամ հայ-ադրբեջանական ընդհարումներում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորներն ու կամավորականները, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ծրագրի մասնակիցների համար նախատեսված է 20 ուսման տեղ։

 

Ծրագրին մասնակցելու համար պետք է ներկայացնել․

1․ գրավոր հայտ (լրացնել սույն հայցադիմումի ձևանմուշը)

2․ վիրավորում կամ հաշմանդամություն ստանալու վերաբերյալ տեղեկանք կամ այլ պաշտոնական փաստաթուղթ (զինվորական գրքույկ, հաշմանդամության կարգ և այլն)

3․ Արցախից բռնի տեղահանված լինելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ (տեղեկանք, նշում անձնագրում, տեղահանվածի վկայական և այլն)

 

Գրավոր ստորագրված հայտը և վերոնշյալ պահանջված փաստաթղթերը պետք է ներկայացնել հետևյալ էլ․ փոստի հասցեով․ info@aeae.eu մինչև սույն թվականի փետրվարի 20-ը։ Հարցերի դեպքում կարող եք կապվել հետևյալ բջջային համարով՝ 094617728 տիկին Սեդա Վարդազարյանի հետ։

 

Դրական պատասխան ստանալուց հետո Դուք պետք է 2025թ․-ի փետրվարի 25-ին, ժամը՝ 13․00-ին ներկայանաք Ագրարային Ազգային Համալսարանի շենք, հասցեն՝ ՀՀ,  Երևան 0009, Տերյան փողոց, թիվ 74, երկրորդ հարկ, 309 սենյակ,

1․ մասնակցելու տրամաբանությունը ստուգող գրավոր թեստին,

2․ ապա նույն օրը դրական արդյունք գրանցելու դեպքում (ստուգված/չստուգված)՝ կազմակերպիչ հանձնաժողովի հետ անցնելու բանավոր հարցազրույց։

 

Վերջնական արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի մինչև 2025թ․-ի փետրվարի 28-ը գրավոր կարգով։

 

Հարգանքներով՝

 


ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ

Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ - ՀԵՄԱ
Assocation of European and Armenian Experts e.V. - AEAE
Verband der Europäischen und Armenischen Fachleute e.V. – VeuAF

 


Քննության վայրը՝ ՀՀ, Երևան 0009, Տերյան փողոց, թիվ 74, Ագրարային Ազգային Համալսարանի 2-րդ մասնաշենք, 309 սենյակ


Քննության ամսաթիվը և ժամը՝ 2025թ․-ի փետրվարի 25-ին, ժամը՝ 13․00-ին


Կապը՝ էլ․ հասցեն․ info@aeae.eu բջջային․ 094617728