Սիրելի ծնողներ,
սիրելի աշակերտներ,
սիրելի ուսուցիչ-ուսուցչուհիներ,
հարգելի բարեկամներ,
Սեպտեմբերի 03-ին, ժամը 11.00-ին Konrad-Wolf-Strasse 11, 13055 Բեռլին հասցեում գտնվող Orankesee անվան դպրոցի սրահներում
ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի ՀայկականԴպրոցը կրկին իր դռներն է բացում հայերենասեր երեխաների և պատանիների առաջ ու սիրով հրավիրում բոլոր ցանկացողներին մասնակցելու 2023/24թթ.-ի ուսումնական տարվա դասընթացներին:
Իր նոր ուսուցչական կազմով յուրաքանչյուր կիրակի օր, բացի դպրոցական արձակուրդների օրերից, դպրոցն առաջարկում է հայերենի, պարի, դերասանական արվեստի և կերպարվեստի դասաժամեր: Դպրոցի սաները կարող են մանկապատանեկան միջոցառումներին իրենց մասնակցությամբ հարստացնել ինչպես սեփական գիտելիքները հայագիտության ասպարեզում, այնպես էլ ներկայացնել հայ մշակույթն ու ավանդույթները բազմազգ մեր բարեկամներին և ընկերներին՝ տարածելով այն գերմանական հանրությունում: Անհամբեր սպասում ենք Ձեզ և վաղօրոք ասում.
«Բարի՜ գալու՛ստ Բեռլինի Հայկական Դպրոց»:
Սիրով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն