Հիշում ենք և պահանջում
Ճիշտ 100 տարի առաջ, 1915թ.-ի ապրիլին սկսվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այդ օրը Երիտթուրքերը Կոնստանտինապոլսում ձերբակալեցին 2345 հայ մտավորականներ և որոշ ժամանակ հետո նրանց մեծամասնությանը սպանեցին։ Օսմանյան Կայսրությունում աղետալի չափեր ընդունեցին հայ ազգաբնակչության զանգվածային ձերբակալությունները, տեղահանությունները և ջարդերը։1,5 միլիոն հայեր դաժանաբար սպանվեցին։ Այս կոտորածներին զոհ գնացին նաև այնպիսի քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսին էին արամեացիները, ասորիները, խալդերը և հույները։
2015թ.-ի ապրիլի 24-ին հիշում ենք զոհերին և պահանջում Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում։ Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ն և Ցեղասպանության Ճանաչման Հանձնախումբ, ժողովուրդների փոխըմբռնման հ/կ-ն համատեղ կազմակերպում են <<Բնաջնջումից հետո. ախտորոշում և համայնապատկեր>> խորագրով հուշ-միջոցառում։ Այն տեղի կունենա.
2015թ.-ի ապրիլի 24-ին, ժամը՝ 18:00-ին
Ավետարանչական Սբ. Մարիամ եկեղեցում (Ev. St. Marienkirche)
հասցեն՝ Karl-Liebknechtstr. 8,
10178 Berlin-Mitte
Հանրային երթևեկության միջոցներով հասանելի է. քաղ. երկաթուղու կանգառը՝ Alexanderplatz, ավտոբուսներ 100, 200, կանգառը՝ Spandauer Straße/Marienkirche
Ծրագիրը.
Դլե յաման... (դուդուկահար Հայկ Հակոբյան, Ստոկհոլմ)
Ողջույնի խոսք (պատվելի պարոն Հաուսման, Սբ. Մարիամի եկեղեցի)
Կոմիտաս. չինարի ծառ (Նելլի Շմալենբերգ/դաշնամուր, Բեռլին)
Ողջույնի խոսք և 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք զոհերի հիշատակին (Միքայել Մինասյան, ՀԵՄԱ հ/կ)
Կոմիտաս. Կանչե կռունկ (Նելլի Շմալենբերգ/դաշնամուր, Բեռլին)
Բանախոսություն. 1915/16թ.թ.-ի Հայոց ցեղասպանությունը. ախտորոշումը և համայնապատկերը գերմանական տեսանկյունից։ (փիլ. գիտ. դր. տիկին Տեսսա Հոֆման)
Կոմիտաս. Մոկաց Միրզա (օպերային մենակատար երգիչ՝ Արտակ Կիրակոսյան, Բեռլին)
Գրիգոր Նարեկացի. Հավուն, Հավուն... (դուդուկահար Հայկ Հակոբյա, Ստոկհոլմ)
Բանախոսություն. 1915/16թ.թ.-ի Հայոց ցեղասպանությունը. ախտորոշումը և համայնապատկերը հայկական տեսանկյունից։ (դր. Ժիրայր Քոչարյան)
Բաբաջանյան. Էլեգիա (Նելլի Շմալենբերգ/դաշնամուր, Բեռլին)
Կոմիտաս. Անտունի (օպերային մենակատար երգիչ՝ Արտակ Կիրակոսյան, Բեռլին)
Աղոթք (Ավետարանական և Հայ-Առաքելական Եկեղեցիների հոգեհանգստի արարողություն, Հայր մեր...)
Կոմիտաս. Տեր, ողորմյա (օպերային մենակատար երգիչ՝ Արտակ Կիրակոսյան, Բեռլին)
Arbeitsgruppe Anerkennung – gegen Genozid, für Völkerverständigung e.V. (AGA) – www.aga-online.org
———-
Association of the European and Armenian Experts e.V. (AEAE) (Verband der Europäischen und Armenischen Fachleute e.V.)