IMG-LOGO

2015թ.-ի հուլիսի 4-ին ամառային տոնախմբություն Լիխտենբերգի <<Ամենափրկչի>> եկեղեցու բակում

16-06-2015
IMG

Սիրելի բարեկամներ,   Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանական համայնքի հետ մեր ջերմ հարաբերությունները ավելի ու ավելի են սերտանում։Ավետարանական եկեղեցու պատվելի տիկին Սապնա Յոշին հրավիրում է բոլորիս հուլիսի 4-ին ժամը 14.00-ից, ի թիվս այլոց, միասնաբար տոնելու ամռան տոնախմբությունը։ ՀԵՄԱ հ/կ-ն Բեռլինի Nöldnerstrasse 43 հասցեում գտնվող <<Ամենափրկիչ>> եկեղեցու պուրակում կունենա իր սեփական տաղավարը, որտեղ կբաժանվեն մեր միության վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև մեր պաշտոնական գործընկերոջ՝ Նաիրի ըներության կողմից մասնակիցներին կառաջարկվեն խորոված և հայկական այլ ուտեստներ։ ՀԵՄԱ հ/կ աշակերտների երգչախումբը բացօթյա տեղակայված բեմում հանդես կգա երգեցողության կատարմամբ։ Սիրով հրավիրում ենք բոլոին մասնակցելու ամառային տոնախմբությանը։  

 

Ժամը 17.00-ից վերոնշյալ նույն եկեղեցուն պատկանող կից փոքր ֆուտբոլի խաղադաշտում կանցկացվի մինի ֆուտբոլի մրցախաղ Լիխտենբերգի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանական համայնքի, նույն համայնքին պատկանող մանկապարտեզի երեխաների ծնողների, կոնֆիրմանտների, երիտասարդ համայնքի, փախստականների և ՀԵՄԱ հ/կ թիմերի միջև։ Առիթից օգտվելով՝ մեր միության՝ՀԵՄԱ հ/կ, վարչությունը կազմեց իր ֆուտբոլային թիմը, որը առաջին անգամ մինի ֆուտբոլում հանդես կգա վերոհիշյալ մրցախաղում։ Թիմի անդամներն են.    

 

9 Ռուբեն Փիլումյան (թիմի ավագ)

1 Կառլեն Սարգսյան  (դարբասապահ)

11 Սիմոն Աբրահամյան

10 Հովհաննես Թադևոսյան

3 Յուրա Կիրակոսյան

4  Դավիթ Գերասիմյան

8 Դավիթ Վարդանյան

7 Ալբերտինիո  

 

Այս ձեռնարկում ՀԵՄԱ հ/կ թիմին հովանավորում է Նաիրի ընկերությունը՝ ի դեմս բարերար Սամվել Ֆարմանյանի։ Ընկերությունը ստանձնել է ֆուտբոլային կիսաթև վերնաշապիկների գնման և տպագրման ծախսերը։ ՀԵՄԱ հ/կ վարչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Նաիրի ընկերությանը մեր նորաստեղծ ֆուտբոլային թիմին աջակցելու համար։  

Դե' ինչ, մաղթենք մեր նորաստեղծ ֆուտբոլային թիմին հաղթանակ, իսկ ամառային տոնախմբության բոլոր մասնակիցներին հաճելի ժամանց։  

Հարգանքներով՝  

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն