IMG-LOGO

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ -OPERA VIVA- ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ

18-07-2017
IMG

ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԲՈԼՈՐԻ' ՀԱՄԱՐ

 

Որտե՞ղ. Պաուլ Գերհարդի անվան ավետարանական «Փրկչի» եկեղեցում  հասցեն՝  Nöldnerstraße 43, 10317 Berlin

Ե՞րբ. Կիրակի, 06.08.2017թ.-ին, մուտքը՝ ժամը 16:30-ին, սկիզբը՝ ժամը 17.00,

Ի՞նչ արժի մուտքի տոմսը. Մուտքը՝ 12€, զեղչ՝ 10€ (Մուտքի տոմսերը նախապես կարելի է պատվիրել հետևյալ բջջային համարով՝ 0170 68 41 276 կամ էլ. փոստի հետևյալ հասցեով՝  info@aeae.eu)

Տարիքային ո՞ր խմբի համար. առաց սահմանափակման

***

Դասական երաժշտությունն իր ավանդական ձևի մեջ մատուցելն այսօր դժվար է: Հատկապես երիտասարդ սերունդը բանալու կարիք ունի, որը նրա առջև կբացեր դասական երգի աշխարհը: Այս բանալին առաջարկում է OPERA VIVA երգչախումբը: Նրա ազգային և միջազգային բազում մրցանակներով պարգևատրված արհեստավարժ երգիչ-երգչուհիները նպատակադրվել են մենակատարումներով և երգչախմբային մեկնումներով հայտնի դասական կոմպոզիտորների գործերը սրտամոտ դարձնել լայն զանգվածների, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար:

***

Բոլորի'ն ի սրտե հրավիրում ենք ունկնդրելու այս արտասովոր մեկնումներով համերգը:

***

Ճաշակե'ք այս հղումով նրանց կատարումներից մի քանի քաղվածքներ. https://www.youtube.com/watch?v=00wgYVf8sQw

***

Սիրալիր բարեողջույններով՝

Վարչություն  

Պատկերասրահ