IMG-LOGO

Զատկի տոնակատարություն

22-03-2018
IMG

Սիրելի հայրենակիցներ,

սիրելի բարեկամներ,  

 

2018թ.-ի ապրիլի 8-ին ժամը՝  15:00-ից սկսած  մենք միասին հետադարձ կերպով տոնելու ենք Սբ. Զատիկը:  

Տոնակատարությունը սկսվում է մեր դպրոցի սաների երգչախմբային կատարմամբ:  

Որտե՞ղ. Փրկչի եկեղեցում

Հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin-Lichtenberg  

 

Այնուհետև Ձեզ հրավիրում ենք հարևանությամբ գտնվող համայնքի սրահ ՝ մասնակցելու տոնական ճաշկերույթի, պարի, խաղերի և զվարճանքի երեկոյին:  

 

Մուտքը ՝ 6 տարեկանից ցածր երեխաների համար ազատ է  6-ից բարձր տարիքի յուրաքանչյուր երեխայի համար՝ 5 €  Մեծահասակների համար մեկ անձը ՝ 15 €

 

Մասնակցությունը հնարավոր է ինչպես վաղորոք գրանցվելուց հետո, այնպես էլ մուտքի մոտ տոմսակներ գնելով: Մասնակցող ցանկացողները կարող են իրենց մասնակցությունը հաստատել էլ. փոստի հետևյալ հասցեով ՝ info@aeae.eu, կամ հեռաձայնով Բոլոիան Սարգսի մոտ, համարը՝ 0162 98 43 532:    

 

Ջերմագին բարեողջույններով ՝

Վարչություն