սիրելի քույրեր և եղբայրներ, հարգելի բարեկամներ,
***
Շաբաթ օրը՝ 2018թ.-ի հունիսի 23-ին, ժամը՝ 16.00-ից
«Ամենափրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstraße 43, 10317 Berlin-Lichtenberg,
***
սկսվում է Բեռլինի Էկոնոմիկայի և Լեզուների Ինտեգրացիոն Դպրոցի տնօրեն պարոն դր. Հելմուտ Զուհրի և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի գերապատվելի տիկին Սափնա Յոշիի «Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա» հանրային կազմակերպության Պատվավոր անդամակցություն շնորհելու հանդիսավոր արարողությունը: Պատվավւր անդամակծության երկու թեկնածուներն էլ տարիներ շարունակ սատարել են ՀԵՄԱ հ/կ-ին հայապահպանության գործում և այսպիսով խթան հանդիսացել գերմանա-հայկական բարեկամության ամրապնդմանը:
Այս հանդիսությունը կատարվում է Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի կողմից կազմակերպվող ամառային տոնախմբության շրջանակում:
***
Պատվո խոսքն ընթերցում է ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը: Հանդիսավոր արարողությունը շրջանակվում է Բեռլինի Հայկական դպրոցի աշակերտների երգչախմբային կատարմամբ և Ներսես Շնորհալու աղոթքների ընթերցմամբ, որը նույնպես կկատարեն ՀԵՄԱ հ/կ կիրակնօրյա դպրոցի սաները: Հայկական տաղավարի մոտ միության մեր անդամները սպասում են Ձեզ հայկական ուտեստներով, գինիներով, Հայաստանի մասին տեղեկատվական թերթիկներով և մեր կիրակնօրյա դպրոցի երեխաների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներով: Մենք սիրով սպասում ենք Ձեզ և արդեն իսկ ասում. Բարի’ գալուստ:
Սիրալիր բարեմաղթանքներով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ