Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները հունիսի 26-ից հուլիսի 2-ը համերգային շրջագայությամբ հանդես կգան Վիեննայում և Բեռլինում՝ ներկայացնելով հայ մշակույթը ավստրիացի և գերմանացի հանդիսատեսին։ Համերգները նվիրվում են Էրեբունի-Երևանի 2800 ամյակին։
Այցի նպատակն է նաև ստեղծել մշակութային կամուրջ՝ հայ և գերմանացի պատանի երաժիշտ-կատարողների միջև։
***
Որտե՞ղ. Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցում, Հասցեն. Nöldnerstr. 43, 10317 Բեռլին
Ե՞րբ. կիրակի օրը՝ հուլիսի 1-ն, մուտքի ժամը՝ 17.00-ին, սկիզբը՝ 17.30 րոպե
Ի՞նչ արժի մուտքի տոմսը. 5 Եվրո չափահասների համար, մինչև 18 տարեկան անչափահասների, ուսանողների և թոշակառուների համար՝ անվճար
Հովանավորվում է Աբրահամ Կոստանյանի կողմից:***
Սիրով հրավիրում ենք բոլորին:
Հարգանքներով՝ ՀԵՄԱ հ/կ Վարչություն
ԾՐԱԳԻՐ
Վոկալ - սոլո համարներ
Պիետրո Լաբրիոլ – «Ալիք, ալիք» Բրուտյան Իզաբելլա
Էնրիկո Կաննիո – «Ցտեսություն Կարմե» Ղարիբյան Վիվիան
Ֆրանց Վեկերլեն – «Սերենադ» Զաքարյան Քրիստինա
Դրիգո – «Սերենադ» Ավետիսյան Կարինե
Կոմիտաս – «Կռունկ» Նարեկ Սահակյան
Ջուզեպպե Վերդի–Հերցոգի արիան «Ռիգոլետտո» օպ.-ից Ագուստին Լարա – «Գռանադա» Նարեկ Սահակյան
Վոկալ անսամբլային համարներ
Կոմիտաս – «Հայ գեղջուկ պարերգեր» վոկալ կվինտետ
Կոմիտաս – «Ծիծեռնակ» Զ․ Քրիստինա, Բ․ Իզաբելլա, Ղ․ Վիվիան
Ալեքսեյ Հեքիմյան – «Բարի արագիլ» Ղ․ Վիվիան, Ա․ Կարինե
Հայկ․ ժողովրդական երգ – «Նուբար-Նուբար» վոկալ կվինտետ
Ֆրանց Լեհար – «Լուռ շուրթեր» Ս․ Նարեկ, Զ․ Քրիստինա
Վինչենցո դի Քիառա – «Իսպանուհին» Ս․ Նարեկ, Բ․ Իզաբելլա
Դաշնամուրային համարներ
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել – «Պասակալիա» Նազարյան Աննա
Գեորգի Սարաջյան- «Երգ առանց խոսքի»
Էդուարդ Աբրահամյան – «Պրելյուդներ սի մաժոր և մի բեմոլ մաժոր» Մանուկյան Հասմիկ
Գեորգի Սարաջյան – «Երգ-Էտյուդ» Հայրապետյան Գառնիկ
Առնո Բաբաջանյան – «Հումորեսկ» Հայրապետյան Գառնիկ
Քանոն
Յոհաննես Բրամս – «Հունգարական պար» Միքայելյան Մերի Ժողովրդական պարեղանակ – «Էրզրումի շորոր» Միքայելյան Մերի