Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
սկսվեց Նոր Տարին՝ 2019 թվականը: Շատերն արդեն ավարտել են իրենց տոնական միջոցառումները, իսկ մենք մեր հարկի տակ այն կտոնենք Ամանորի հին տոմարով՝ հունվարի 13-ին: Օգտվելով առիթից՝ հրավիրում ենք բոլորին ՀԵՄԱ հ/կ-ի Սբ. Ծննդյան և Ամանորի տոնախմբությանը: ՀԵՄԱ հ/կ աշակերտների կատարմամբ Դուք ականատես կլինեք մեր ուսուցչական անձնակազմի ջանքերով նախապատրաստած Հիսուս Քրիստոսի ծննդյան երաժշտական բեմականացմանը, ապա ամանորյա ասմունքի, մենակատարումների և ելույթների օգնությամբ միասին կնշենք այս տարվա նորամուտը: Տոնակատարությունը տեղի կունենա.
կիրակի օրը, 13.01.2019թ.-ին, ժամը՝ 15.00-ից
<<Ամենափրկչի>> (Erlöserkirche) եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin-Lichtenberg
Մեր պատվավոր հյուրերն են. պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը, Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր Ավետարանական եկեղեցու գերապատվելի տիկին Սափնա Յոշին:
Երաժշտական բեմականացումից հետո միասին կտեղափոխվենք հարևան շենք՝ Սբ. Ծնունդն ու Ամանորը միասնաբար տոնելու հայկական ամանորյա սեղանի շուրջ: Որպեսզի ուտեստների տեսականիով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, խնդրում ենք Ձեզ հետ լրացուցիչ բերել ցանկացած ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ: Մուտքն անվճար է:
Բոլորին մաղթում ենք սրտանց բարի՛ գալուստ:
Տոնական բարեողջույններով՝
Վարչություն