IMG-LOGO

Ամառային տոնախմբություն Փրկչի եկեղեցում Լիխտենբերգի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի հետ միասին

12-06-2019
IMG

Սիրելի բարեկամներ,

հարևաններ,

քույրեր և եղբայրներ,  

 

շաբաթ օրը՝ հունիսի 15-ին ժամը 14.00-ից <<Փրկչի>> եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstrasse 43, 10317 Բեռլին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցու հետ միասին նշում ենք  <<Իմ աստծո հետ կարող եմ հաղթահարել ցանկացած պատ>>  խորագիրը կրող ամառային տոնախմբությունը: Մեր միությունը հանդես կգա իր սեփական տաղավարով, որում կառաջարկվեն հայկական ուտեստներ և խմորեղեններ: ՀԵՄԱ հ/կ կից Հայկական Դպրոցի սաները տոնախմբությանը կմասնակցեն երգչախմբային կատարմամբ:  

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու ամառային այս տոնակատարությանը:    

 

Հարգանքներով՝     ՀԵՄԱ հ/կ Վարչություն