IMG-LOGO

Զրույց <<Բեռլինում գործող կիրակնօրյա հայկական դպրոցների խնդիրները>> թեմայով <<Բեռլինաբնակ հայերի առկա խնդիրներն այսօր>> թեմատիկ շարքից, ապա հրավեր՝ տոնական հացկերույթի

20-02-2020
IMG

Միության սիրելի անդամներ,

սիրելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ,  

 

սիրով հրավիրում ենք մասնակցելու <<Բեռլինաբնակ հայերի առկա խնդիրներն այսօր>> թեմատիկ շարքից <<Բեռլինում գործող կիրակնօրյա հայկական դպրոցների խնդիրները>> թեմայով զրույց-բանավեճին , որը տեղի կունենա  

 

կիրակի օրը, 01.03.2020թ.-ին, ժամը՝ 15.00-ին Փրկչի եկեղեցուն կից համայնքի սրահում, հասցեն՝ Nöldnerstrasse 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ:

 

Բեռլինաբնակ հայերի առկա խնդիրների մասին՝ կապված վերջիններիս սերնդի հայապահպանության հետ, ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանի ներածական կարճ ելույթից հետո և հանրային կապերի մասնագետ դր. Վազրիկ Բազիլի <<Հայեցի դաստիարակությունը ընտանիքում և հայապահպանությունը>> ակնարկային կարճ ելույթից հետո,   ապա Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքի Վարչության անդամ տիկին Կարինե  Քալաշյանի <<Հայերենի դասավանդման մեթոդիկան կիրակնօրյա դպրոցում>> ամփոփիչ ներկայացումից հետո ակնկալվում է աշխույժ զրույց-բանավեճ երեկոյին ներկա մասնակիցների միջև: Զրույցի ընթացքում կփորձենք վերոնշյալ ոլորտների խնդիրները տեղայնացնել և նպատակային կերպով վերջիններս վերլուծել: Զրույցը ավանդաբար կանցկացվի հայերեն լեզվով:  

Միջոցառման ավարտին Մինասյանների ընտանիքը հրավիրում է բոլորին մի ուրախ առիթով ճաշկերույթի: Մուտքը բոլորի համար ազատ է, իսկ ուտեստներն ու ըմպելիքներն՝ անվճար:  Տարիքային սահմանափակում չկա:  

 

Լավագույն բարեմաղթանքներով՝   

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ