ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցը 02.02.2020թ․-ից առաջարկում է նկարչության և ձեռագործ աշխատանքների դասընթացներ երեխաների և պատանիների համար։ Այս դասընթացների նպատակն է մատաղ սերնդի էսթետիկական դաստիարակությամբ զբաղվելը և մասնակիցների պատկերային ինքնազարգացմանը խթանելը։
Երեխաները դասը սկսում են ձեռքի հասարակ վարժանքներով և սովորում ընկալել գունային երանգների նրբությունները։ Բացի այդ երեխաներին օգնում են ձևավորել տարածական կողմնորոշում և չափի զգացողություն նկարելու ընթացքում՝ սկզբում նրանց նկարչական տետրակներում պատկերների ֆոնին հասարակ արտանկարներ անել տալով և ապա դատարկ սպիտակ թղթի վրա նրանց պատկերային երևակայությունն ազատ արձակելով։
Հեռաձայն՝ +49 (0) 30 830 33 416
Konrad-Wolf-Straße 11(տրամվայ M5), 13055 Բեռլին, Օրանկե լճի անվան դպրոց
Կիրակի օրերը, ժամը՝ 11.00-ից մինչեւ 14.00 (բացի տոն օրերից եւ դպրոցական արձակուրդների օրերից)
Նկարչության և ձեռագործ աշխատանքների դաս