IMG-LOGO

Օգնության կոչ

29-09-2020
IMG

Սիրելի հայրենակիցներ,

սիրելի քույրեր եւ եղբայրներ,

հարգելի բարեկամներ,  

 

Դուք բոլորդ հետևել եք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում վերսկսված պատերազմական գործողությունների մասին։   Շատ մարդիկ են տուժվում այս պատերազմից, և մենք կուզենայինք օգնել նրանց։    

Դրա համար մենք, համագործակցելով Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքի հետ միասին, ունենք Ձեր աջակցության կարիքը։    

Շտապ անհրաժեշտ են հետևյալ բժշկական օժանդակ իրերն ու դեղամիջոցները (խնդրում ենք հանձնել միայն լիարժեք փաթեթներով կամ տուփերով ժամկետի մեջ).  

 

  • ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
    Բինտ հատ
    Բամբակ տուփ
    Թանզիֆ (ստերիլ) մետր
    Թանզիֆ (ոչ ստերիլ) մետր
    Ֆուրացիլինի լուծույթ  0.0002% լիտր
    H2O2 3% լիտր
    Քլորհեքսիդին  0.05% լիտր
    Բետադին լիտր
    Հակագանգրենոզ շիճուկ  
    Բորաթթվի 3% լուծույթ լիտր
    Լևոմեկոլ տուփ
    Բետադինի քսուք տուփ
    Բանեոցին քսուք տուփ
    Բետաֆուցին քսուք տուփ
    Ձեռնոցներ ոչ ստերիլ հատ
    Ձեռնոցներ ստերիլ հատ
    Դիմակներ հատ
    Միանգամյա օգտագործման գլխարկներ հատ
    Միանգամյա օգտագործման  ստերիլ խալաթներ հատ
    Ձեռքերի ախտահանման հեղուկ լիտր
    Սպիրտ լիտր
    Ախտահանող հեղուկներ (խտանյութ) լիտր
    Կենտրոնական երակային կաթետրը ֆիքսելու համար կպչուն սպեղանի հատ
    Կենտրոնական երակային կաթետր հատ
    Պերիֆերիկ երակային կաթետր հատ
    Լեյկոպլաստ հատ
    Մկրատներ ուղիղ սայրերով հատ
    Մկրատներ թեք սայրերով հատ
    Ունելիներ անատոմիական հատ
    Ունելիներ վիրաբուժական հատ
    Ունելիներ պաթանատոմիական հատ
    Ունելիներ միկրովիրաբուժական հատ
    Նշտարի սայր (N11) հատ
    Նշտարի սայր (N15) հատ
    Նշտարի սայր (N22) հատ
    Նշտարի բռնակ մեծ հատ
    Նշտարի բռնակ փոքր հատ
    Բիքսեր  (12սմ շառավղով) հատ
    Կարանյութ չներծծվող (3.0-4.0) տուփ
    Թոքերի արհեստական ապարատ հատ

 

Բացի այդ, մենք ունենք Ձեր աջակցության կարիքը նաև հիշյալ բժշկական պարագաները հավաքելու և տեղափոխելու հարցում։ Եթե Դուք կուզենաք աջակցել նշված իրերով, ապա խնդրում եմ հանձնեք դրանք հնարավորինս շուտ

 

Behaimstarsse 22, 10585 Berlin (բաց է ամեն օր, ժամը՝ 09.00-ից մինչև 20.00)

 

հասցեում։ Եթե Դուք ուզում եք աջակցել իրերը հավաքելու և տեղափոխելու հարցում, ապա խնդրում ենք դիմել Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Ավետիսյանին 0152 05 34 68 78 հեռախոսահամարով։  

Խորապես շնորհակալ ենք։  

 

Վարչություն