Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցի, 23.06.2018թ.
Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշի,
Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցի տնօրեն պարոն դր․ Հելմուտ Զուհր,
Բեռլինի և արևելյան Գերմանիայի հայկական համայնքների հոգևոր հովիվ սիրելի Տեր Գնել Գաբրիելյան,
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Հարգարժան տիկնայք և պարոնայք,
սրտանց ողջունում եմ Ձեզ Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական համայնքի ամառային տոնախմբությանը։ Համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները հիմք են կազմում փոխադարձ օգնության և ինտեգրացիայի համար։ Արևելյան Բեռլինի հայ համայնքը պարտավորված է զգում իրեն այս այս ջերմ հարաբերությունները մեր հարևանների հետ պահպանելու գործում։ Մենք փոքր համայնք ենք, որն ունի նվիրյալ անդամներ, ովքեր մեր բազմաբնույթ ծրագրերում փորձի փոխանակմամբ և իրենց ակտիվ մասնակցությամբ հարստացնում են համայնքային կյանքը։
Հայերի հոգևոր, մտավոր, հանրային և մշակութային կյանքի բազմերանգությանը ավելացրեցինք նաև «Արևելյան Բեռլինում Հայ Առաքելական Եկեղեցու Պատարագների կազմակերպում» ծրագիրը։ Այս Սբ․ պատարագները պարբերաբար տեղի են ունենում Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական համայնքին պատկանող «Փրկչի» եկեղեցում։
Այս հոյակերտ աստծո տանը մենք առանձին, բայց և նաև Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական համայնքի հետ մեկտեղ 2015թ․-ին ապրել ենք Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի բացումը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի 100ամյա հիշատակին, այս շրջանակում ՍԱՆԿՏՈԻՍ վոկալ համույթի ելույթը, օպերային մենակատար Լուսինե Առաքելյանի մենահամերգը, ինչպես նաև արդեն ավանդույթ դարձած ամառային տոնախմբությունները և այլ հայկական տոնակատարություններ ու հանդիսություններ։ Այս ամենի մասին հնարավոր չէր լինի անգամ մտածել, եթե չունենաինք բարեկամ և լավ հարևան, ով մեզ խորհրդով և գործով օգնել և օգնում է․ Այն է Բեռլինի Լիխտենբերգ շրջանում Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական համայնքը։ Այնուամենայնիվ այս կազմակերպության հետևում նույնպես կանգնած է անձ, ում հետ կառուցել ենք ջերմ և բարեկամական հարաբերություններ։ Ահավասիկ մեր երախտագիտությունն ենք հայտնում տիկին Սապնա Յոշիին։
Սիրելի տիկին Յոշի,
նախորդ տարի մենք միասին կարգեցինք այստեղ Գերմանահայոց թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Գարեգին Բեկչյանին և Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր դր․ Մարտին Պետցոլդին մեր միության պատվավոր անդամներ։ Այսպիսով սկիզբ դրվեց հիշարժան մի ավանդույթի։ Դուք, սիրելի գերապատվելի Յոշի, պատկանում եք այն հոգևորականներին, ովքեր ի ծնե կոչված են մարդկային հարաբերությունները միմյանց միջև կամրջելու, չնայած որ Դուք «Հռոմի Պապ» չեք։ Դուք հնդիկ հոր և գերմանացի մոր դուստր եք։ Կնքվել եք 19 տարեկանում։ Հումբոլդի անվան համալսարանում ուսանել եք աստվածաբանություն, ապա Բեյրութում ծանոթացել եք, ինչպես Դուք եք սիրում ասել, միջին արևելքի քրիստոնեական բազմազան ավանդույթներին և գնահատել դրանք ըստ արժանավույնս։ Ձեր առաջին փորձառությունները հայկական համայնքների հետ նույնպես ունեցել եք Լիբանանում։ Դե, արդեն վեց տարի շարունակ Դուք հանդիսանում եք Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի, իսկ այսօր էլ կրկին մեզ՝ հայերիս հետ եք։ Հայերը աշխարհի հնագույն քրիստոնեա ժողովրդներից մեկն են, իսկ Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն դեռ 301 թվականին։ Այս մշակույթի բազում հետքեր բերում են դեպի Եվրոպա, այդ թվում նաև դեպի Գերմանիա։ Ինչպես Դուք Ձեր ելույթներից մեկում նկատել եք, քրիստոնեության արմատներն ընկած են արևելքում, այդ թվում նաև Հայաստանում։ Եվ հավանաբար քրիստոնեական դրացու նկատմամբ սերն է դրդել Ձեզ, որ «Փրկչի» եկեղեցին և նրան հարակից համայնքի սրահը համատեղ օգտագործելու մեր խնդրանքին ընդառաջեցիք, երբ ես և Սրբազան Հայր Գարեգին Բեկչյանը ուղիղ 5 տարի առաջ այցելիցինք Ձեզ և Ձեր աշխատասենյակում զուցեցինք այս թեմայի շուրջ։ Այդ ժամանակից ի վեր մենք կազմակերպել և անցկացրել ենք բազմաթիվ պատարագներ և մշակութային միջոցառումներ։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ դրա համար։ Թույլ տվեք ինձ գերմանա-հայկական հավատքի բարեկամության ամրապնդման մեջ Ձեր վաստակի դիմաց շնորհել Ձեզ այս պարգևը և կարգել Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի պատվավոր անդամ։
Շնորհակալություն Ձեր ուշադրության համար։
Միքայել Մինասյան
ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ