IMG-LOGO

Պատվավոր անդամ Նորին Սրբազնություն Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյան, 1992-2017թ․թ․-ին Հայ Առաքելական Եկեղեցու գերմանահայոց թեմի Առաջնորդ

01-01-1970
IMG

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցի, 15.07.2017թ.

 

  Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշի,

Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի գերապատվելի և գործերի տնօրեն պարոն Յոախիմ Չիրպկա,

Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական տիկին Հասմիկ Սահակյան,

Սիրելի պարոն դոկտոր (իսկ այժմ նաև պրոֆեսոր),

գերմանական Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդ,

Բեռլինի և արևելյան Գերմանիայի հայկական համայնքների հոգևոր հովիվ սիրելի Տեր Գնել Գաբրիելյան,

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Հարգարժան տիկնայք և պարոնայք,  

 

Հաճախ մենք շնորհում ենք մրցանակներ և մարդկանց տալիս պատվավոր անդամակցության կոչումներ ոչ նրա համար, որ վերջիններս զարդարվեն մեր այս մրցանակներով ու պատվավոր անդամակցությամբ, այլ հակառակը, որպեսզի մենք կարողանանք նրանց լուսափայլի ներքո ինքներս ճառագել: Խոստովանում եմ. սա առավելագույնս վերաբերվում է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայ թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանին: Առանց նրա Գերմանիայում հայ եկեղեցին և հայ հանրությունն այսօր չէին լինի այն տեղում, որտեղ կանգնած են: 1992թ.-ից մինչև 2017թ.-ը նա գերմանահայերի համայնքային կյանքի վրա թողել է իր անջնջելի դրոշմը: Քյոլն քաղաքում հիմնելով թեմը ՝ էական ազդակ հանդիսացավ դաշնային տարածքով մեկ 14 եկեղեցական համայնքների բացմանը, վարչական մեխանիզմների մշակմանը, որոնք հայ եկեղեցու առաքելությունը երկարատև ապահովում են Գերմանիայում:  

 

Ստորև ՝ հակիրճ տեղեկություններ իր կենսագրությունից.

Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը ծնվել է 1942թ.-ին Ստանբուլում: Հաճախել է Մխիթարյանների դպրոց: Մխիթարը 18-րդ դարի դարասկզբին Վենետիկում հայ Մխիթարյան Միաբանության հիմնադիրն է: 1959թ.-ին Արքեպիսկոպոս Բեկչյանը ստանում է իր քահանայած կրթությունը և 1962թ.-ից սկսում է Ստանբուլի համալսարանում ուսանել դասական լեզուներ, սոցիոլոգիա և պատմություն: 1965թ.-ին քահանա ձեռնադրվելուց հետո շարունակում է իր կրթությունը գերմանական Բոնն և Բոխում քաղաքների համալսարաններում: 1976թ.-ից մինչև 1991թ.-ը եղել է Մարսելի հայ եկեղեցական տաճարի քահանա: 1992թ-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն հանձնարարում է նրան հմնադրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում թեմ: Ահա այսպես նա Մարսելից տեղափոխվում է  Քյոլն քաղաք և նույն տարում էլ ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 1998թ-ին՝ արքեպիսկոպոս:  

 

Իր առաջնորդության ժամանակահատվածում կայացավ մեծապետ քահանա Կաթողիկոս Գարեգին Ա-ի այցելությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդների վերջին այցելությունը եղել է 1960-ական թվականներին: Ավելի քան 30 տարի անց այս այցելությունը մեծ իրադարձություն էր բոլորիս համար: Պաշտոնական այցելություններ կատարելով այն ժամանակվա Դաշնային Նախագահ Յոհանես Ռաույի և Դաշնային Կանցլեր Հելմուտ Կոհլի մոտ՝ Կաթողիկոսին այնուհետև ընդունեցին բազմաթիվ համայնքների հայեր և հնարավորություն ունեցան նրա հետ զրուցելու ու վերջինիս օրհնությունը ստանալու: Այսպիսով նա տվեց թեմին նոր ավյուն, իսկ Արքեպիսկոպոսին էլ հաստատուն ամրապնդեց առաքելական իր գործունեությունում: Գարեգին Սրբազանը նաև մեր միությանը ոգևորեց Բեռլինի Լիխտենբերգ շրջանի ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի հետ համագործակցելու մեջ: Բոլորս երախտապարտ ենք նրան այս գործի համար, իսկ այսօր քաղում ենք այս համագործակցության պտուղները:

 

Եթե իր Սրբազնությանը երեք նախադասությամբ բնութագրենք, ապա պետք է ասել. նա քաջ էր, նա համառ էր և ամբողջությամբ իրեն նվիրել էր եկեղեցական ծառայությանն ու եկեղեցու հավատացյալներին: Կարճ ասած՝ նա իսկական հովիվ էր:  

 

Այս տարի նա մի նոր ու շատ կարևոր առաջադրանք է ստացել և այս իսկ պատճառով մեծ ափսոսանքով նա պետք է մեզ լքի: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը նրան նշանակել է Կոնստանտինոպոլսի Հայոց հինավուրց Պատրիարքարանում Պատրիարքի տեղապահ, այսպես կոչված  Locum Tenens: Ցավոք մենք այսօր չենք կարող պատվո անդամության պատվոգիրը և մրցանակը նրան անձամբ շնորհել: Սակայն ուրախ եմ, որ գերաշնորհ քահանա Տեր Գնել Գաբրիելյանը եկել է Զաալեյի Հալլե քաղաքից այստեղ՝ նրա փոխարեն պատվոգիրն ընդունելու: Սիրելի Տեր Գնել, հաղորդե'ք  իր Սրբազնությանը ջերմագին մեր բարեողջույնները և ամենալավ ցանկությունները ու հանձնեք նրան այս պատվոգիրն ու մրցանակը:    

 

Պատվո տուրքի խոսքը՝ Միքայել Մինասյանի

ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ

 

Հղում կենսագրությանը․ https://de.wikipedia.org/wiki/Karekin_Bekdjian 


Պատկերասրահ

Տեսադարան