IMG-LOGO

Հրավեր ներկա գտնվելու ՏՏ բնագավառում կուրսային աշխատանքների ներկայացմանը

07-06-2025
IMG

Հարգելի պարոն, հարգելի տիկին,

 

Բեռլինի «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա» և Երևանի «Հայ և Եվրոպացի մասնագետների կրթության և մշակույթի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները սիրով հրավիրում են Ձեզ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ վիրավոր զինվորների և Արցախից բռնի տեղահանվածների համար» ծրագրի ավարտի շրջանակում ներկա գտնվելու վեբ ծրագրավորման(WEB), մեքենայական ուսուցման(ML), որակի ապահովման(QA) և ԴԵՎՈՊՍ(DEVOPS) ծրագրավորման բնագավառներում միջառարկայական գործառությամբ մեր շրջանավարտների կուրսային աշխատանքների պաշտպանության միջոցառմանը։

 

Միջոցառումը տեղի կունենա

սույն թվականի հունիսի 27-ին, ժամը՝ 15․00-ից սկսյալ,

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նիստերի փոքր դահլիճում,

Հասցեն՝ ք․ Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք

 

Վերոնշյալ կրթական ծրագիրն անցկացվել է 2024թ․-ի հունիսի 1-ից առ 2025թ․-ի մայիսի 31-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական հովանավորությամբ և ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և «Մունք» ՏՏ համայնքի աջակցությամբ։

Թերևս մեր շրջանավարտների գիտելիքների ներկայացմամբ կարթնացնենք Ձեր հետաքրքրությունը վերոնշյալ ՏՏ բնագավառներում համալրելու Ձեր ձեռնարկությունում կամ կազմակերպությունում կրտսեր ծրագրավորողների մասնագիտական ներուժի Ձեր պահանջարկը։

 

Սիրով սպասում ենք Ձեր այցին։

 

Ավելին վերոնշյալ ծրագրի մասին՝ սույն հղման մեջ. https://aeae.eu/hy/ankuendigung/702

 

                               Հարգանքներով՝

 

            ՀԵՄԱ  հ/կ                                ՀԵՄԿՄԱ հ/կ

           վարչություն                             խորհուրդ

 

                                                            

                                                             

                                                                                


Ցուցադրության վայրը՝ ՀՀ, Երևան 0009, Տերյան փողոց, թիվ 74, Ագրարային Ազգային Համալսարանի գլխավոր մասնաշենք, նիստերի փոքր դահլիճ


Ցուցադրության ամսաթիվն ու ժամը՝ 27 հունիսի 2025թ․, ժամը՝ 15․00-ից սկսյալ


Կապը՝ էլ․ հասցեն․ info@aeae.eu բջջային․ +37491617728