Ելույթներից անմիջապես հետո հյուրերին ներկայացվեց Կոմիտասի անվան ազգային քառյակի վերաբերյալ «Մեկդարյա արժանապատիվ ճանապարհ» վերնագիրը կրող կարճամետրաժ վավերագրական ֆիլմը։ Այն ներկայացրեց քառյակի հիմնադրման օրվանից մինչև օրս 100 տարվա անցած ճանապարհը՝ իր արժանավոր երաժիշտներով, նրանց կատարումներով և ինչու ոչ, նաև համաշխարհային Սառը պատերազմի ճգնաժամում իր խաղաղասիրական առաքելությամբ։ Ապա ծափողջույնների տակ բեմ բարձրացան Կոմիտասի անվան ազգային քառյակի և ջազ եռյակի երաժիշտները։ Կոմիտասի անվան քառյակը՝ կազմված հետևյալ արտիստներից՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան, գեղարվեստական ղեկավար և ժողովրդական արտիստ՝ ջութակ, տիկին Սյուզի Երիցյան, երկրորդ ջութակ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյան, ալտ և Անժելա Սարգսյան, թավջութակ և ջազ եռյակը՝ Արեգ Առուստամյան (դաշնամուր), Գրիշա Սիմոնյան (բաս-կիթառ) և Ռոման Մուշեղյան (հարվածային գործիքներ)։ Նրանք հանդիսատեսին ներկայացրեցին Կոմիտաս-Ասլամազյանի մինիատուրային ստեղծագործությունների երկու ճակատների համեմատությունը՝ դասականի և ջազի ոճում: Այսպիսով Հայաստանի ԿՈՄԻՏԱՍԻ անվան ազգային լարային քառյակի 100-ամյակին, որը բոլորում է այս տարի՝ 2024 թվականին, հրավիրված փորձառու և հանրահայտ երաժիշտները ցույց տվեցին, որ տարբեր երաժշտական ժանրերի տարբեր ոճային մեկնությունները սահմաններ չունեն: Դասական երաժշտությունը կարող է նաև վերածվել ջազի, իսկ ջազի մեկնությունը կարող է նաև դառնալ դասական: Կոմիտասյան մեղեդիների՝ «Ամպելա», «Ալ այլուխս», «Հաբրբան», «Վաղարշապատի պարը», «Շուշիկ», «Կաքավիկ», «Հոյ Նազան» և 13 այլ կոմիտասյան ստեղծագործությունների թե դասական լարային հոգեթով ծորանքը և թե ջազային ղողանջները հուզական մեծ պոռթկումներ առաջացրեցին հավաքված երաժշտասեր հյուրերի մոտ։ Յուրաքանչյուր մեկնության կատարումից հետո չէին դադարում անընդմեջ օվացիաները։ Համերգի վերջում չընդհատվող ծափողջույնների ներքո երաժիշտները կրկին բեմ բարձրացան ևս մեկ համար կատարելու։ Մթնոլորտը ջերմ էր և հոգեթով։
Համերգի ընմիջման ժամին հավաքված հյուրերի եռուզեռում ըմպելիքներ և գինի վայելելուն հետ մեկտեղ ոգևորված հնչում էին միայն դրվատանքի խոսքեր ունկընդիր գերմանացի, հայ և այլ ազգի հանդիսատեսների կողմից․ «Նման բան դեռ երբեք չէի լսել, սա լիովին կարծես տիեզերքից իջած մի աստվածային ոճ լիներ․ ջազային և դասական կողք-կողքի»,- ասում է Կարլսհորստի մշակույթի տան պատասխանատու տիկին Սիլվիա Շորրը։ «Միքայել, շնորհավորում եմ քեզ և քո թիմին, սա անասելի հաճույք պատճառեց ինձ, կարծես ջազը նոր հայտնաբերեցի, չնայած ամբողջ կյանքումս ջազի սիրահար եմ եղել և լսել այն», խոստովանեց Թբիլիսիից ժամանած Վանո Ցիցիկաշվիլին։ «Հրաշք էր, անասելի լավը, ես նման ապրում դեռ չեմ ունեցել, ապրեք»,- բացականչեց բեռլինահայ համայնքի ներկա ամենատարեց ներկայացուցիչը՝ Արսեն Մանուկյանը։ Իսկ տիկին Կլաուդիա Վոլմարին միանգամից ցանկություն հայտնեց Հայաստան մեկնելու և այնտեղ այս երաժշտությունները ակումբներում և օպերային թատրոնում կրկին վայելելու։
Համերգն ավարտվեց ուշ երեկոյան, իսկ բազմաթիվ հյուրեր դեռ երկար ժամանակ չէին ցականում լքել սրահը, քանզի ցանկանում էին իրենց շնորհակալությունը և հարգանքի խոսքն անձամբ հայտնել երաժիշտ արվեստագետներին։
Սա հայ երաժշտության արվեստն է․ անբացատրելի, հմայիչ և կլանող։
Հայաստանի ԿՈՄԻՏԱՍԻ անվան ազգային լարային քառյակի մասին հակիրճ հիշեցնում ենք.
«Այն հիմնադրվել է 1925 թվականի հունվարին։ Առաջին երաժշտական ստեղծագործությունը, որի վրա աշխատել են երիտասարդ երաժիշտները, եղել է Բեթհովենի թիվ 1 քառյակը, որի պրեմիերան կայացել է 1925 թվականի մարտի 1-ին։
1925-1931 թվականներին քառյակը համերգներով հանդես է եկել Խորհրդային Հայաստանում և ԽՍՀՄ այլ քաղաքներում։
1932 թվականին, երբ Կոմիտաս վարդապետը դեռ ողջ էր, Հայկական ԽՍՀ կառավարությունը քառյակն անվանակոչել է հայ մեծ երաժշտի անունով։
1936 թվականին քառյակը հաղթեց ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության մրցույթում, իսկ երկու տարի անց արժանացավ առաջին մրցանակի համասովետական լարային քառյակի մրցույթում։
Քառյակի հետ ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտներ Ս.Ռիխտերը, Մ.Ռոստրոպովիչը և Է.Գիլելսը։
Կոմիտասի անվան քառյակը խորհրդային առաջին համույթն էր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո համերգային շրջագայություններ կատարեց արտասահման։
Քառյակի երաժշտական վարպետությունը գերել է հանդիսատեսին ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրիայում, Անգլիայում, Նորվեգիայում, Գերմանիայում և այլ երկրներում»:
Ստորև նաև մի քանի տեղեկություններ Հայաստանից ժամանող ջազ եռյակի և նրա երաժիշտների մասին․
Արեգ Առուստամյան՝ դաշնամուր․
Պրոֆեսիոնալ բեմին է շուրջ 35 տարի։ Աշխատել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում իբրև նվագախմբի երաժիշտ, համագործակցել է բազմաթիվ խմբերում ճանաչված երգիչ–երգչուհիների հետ, բազմաթիվ համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում։
Հղումը՛ https://www.facebook.com/areg.arustamyan.5
Գրիշա Սիմոնյան՝ բաս-կիթառ․
Պրոֆեսիոնալ բեմին է շուրջ 45 տարի։ Ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան ջութակի բաժին, բայց դեռ ուսանողական տարիներին տիրապետել է բաս կիթառին և իր երաժշտական գործունեությունը շարունակել է այդ գործիքով։ Նա «Ռալլի» խմբի հիմանդիրն է, որի հետ նույնպես շրջագայել է արտասահմանում։
Ռոման Մուշեղյան՝ հարվածային գործիքներ․
Պրոֆեսինալ գործունեությունը շուրջ 15 տարի է։ Ավարտել է Ազնավուրի անվան պետական քոլեջի ջազային բաժինը։ Աշխատել է տարբեր խմբերում իբրև թմբկահար։ Նույնպես ունեցել է համերգներ տարբեր երկրներում։
Հղումը՛
https://www.facebook.com/profile.php?id=100004246897392
Ջազ եռյակ խմբի մասին ընդհանուր․
Խումբը գործում է ավելի քան 6 տարի։ Համագործակցում է տարբեր երգիչ–երգչուհիների հետ, ինչպիսիք են Իլոնա Սագիեվան, Լուսինե Առաքելյանը, Զառա Մարկոսյանը։ Հանդես է գալիս նաև իր սեփական ստեղծագործություններով էթնո–ջազ ոճի մեջ։ Խումբը ևս ունեցել է մի քանի ելույթներ Հայաստանից դուրս։
Հղումները՛
https://www.facebook.com/MalkhasClub/videos/914182622895380
https://www.facebook.com/MalkhasClub/videos/1089945952200596
https://www.facebook.com/armradio.am/videos/1373202903568921
https://www.instagram.com/p/C0hqoCAM5CM/
https://www.instagram.com/p/CxGBdpVspwv/?img_index=1
Հայկական երաժշտությունը ոչ միայն հայտնի է փոփ ասպարեզում՝ դասական կամ էթնիկ երաժշտությամբ, այլև դեռ վաղ խորհրդային ժամանակներից՝ ջազով: Ջազ երաժշտության ծագման մասին հետևյալ տեղեկությունները կարող ենք գտնել Վիքիպեդիայում.
«Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայտնի խումբը կոչվում էր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը համերգային ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված Հայաստանի էստրադային նվագախումբ|Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, դիրիժոր՝ Ցոլակ Վարդազար-յան http://armenianjazz.am/?p=1047&lang=hy Archived at the Wayback Machine. Հայաստանի պետական ջազ նվագախումբ։
1950/60 -ական թվականներին Խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ։ Ողջ երկում հայտնվում էին ջազային խմբեր։ Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան Լևոն Մալխասյանի ջազային քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախակի ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին։ 1970-ականների սկզբին հանդես եկան նոր տաղանդավոր երաժիշտներ՝ Դավիթ Ազարյանն ու Արտաշես Քարթալյանը, կիթառահար Բորիս Անդրեասյանը, դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարությամբ համույթը։
1970-ականներից սկսած Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Խորհրդային Միությունում։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որ մեկնեց ԱՄՆ։ Հայ երաժիշտները ԱՄՆ խոշոր քաղաքներում 25 համերգ տվեցին։ Կոնստանտին Օրբելյանը, 36 տարի շարունակ ղեկավարելով նվագախումբը, կարողացավ սիրողական ջազ-համույթի մակարդակից այն վերածել պրոֆեսիոնալ կոլեկտիվ։ 1979 թվականին Օրբելյանին շնորհվեց ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչումը։
1980-ական թվականներին սովետական ջազի մեջ մեծ ճանաչում ուներ Տաթևիկ Հովհաննիսյանը։ Նա սկսել է ջազ երգել 11 տարեկանից հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբում, իսկ 17 տարեկանից որպես մեներգչուհի միացել է Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ։ Տարիներ շարունակ իրեն տրվում էր Խորհրդային Միության լավագույն ջազ-երգչուհու տիտղոսը։
1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի պատճառով հետևող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Կոնստանտին Օրբելյանը չկարողացավ այլևս շարունակել աշխատանքը իր նվագախմբի հետ և մեկնեց Սան Ֆրանցիսկո։
1997 թվականին երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբ» անվանումով նվագախումբը վերսկսեց իր աշխատանքը՝ կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նվագախումբը բազմիցս շրջագայել է ԱՄՆ և եվրոպական երկրներում, կարողացել է նվաճել մի քանի ազգային մրցանակներ և թողարկել է երկու ձայներիզ։
2013 թվականի դրությամբ Հայաստանում գործում են ջազային տարբեր ուղղվածություններով հանդես եկող բազում խմբեր։ Հայտնի են էթնո-ջազային «Time Report», Վահագն Հայրապետյանի ջազ-ռոքային «Կատուներ», ավանդական ջազի «Chiko & Friends», fusion-ջազային «Art Voices», կանացի «Jazzel», ինչպես և «Ուլիխանյան», «NooZ»[1] խմբերը, Արտո Թունջբոյաջյանի աշխարհահռչակ «Armenian Navy Band» խումբը, ԱՄՆ-ում գործող Night Ark էթնո-ջազային խումբը։ Հայաստանի ամենից ճանաչված ջազմեններն են՝ Մարտին Վարդազարյան, Լևոն Մալխասյան (Մալխաս)[2], Վահագն Հայրապետյան, Արմեն Թութունջյան (Չիկո), Արտո Թունջբոյաջյան, Արմեն Հյուսնունց[3][4], Արմինե Սարգսյան, Տիգրան Համասյան, Հարրի Կեսայան, Աշոտ Պարունակյան, Ջոն Բաբոյան, Ստեփան Շաքարյան, Արա Դինքջյան[5] և այլն»։
Տե՛ս հղումը ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A1%D5%A6%D5%A8_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4