IMG-LOGO

Բեմական ներկայացում ՝ «Նոյը և Արտավազդը Արարատի վրա»

07-05-2022
IMG

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «2022թ.-ի Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր»-ի շրջանակում անցկացվեց մանկապատանեկան ծրագիր։ 

 

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական կիրակնօրյա դպրոցի պատանի դերասանների մի խումբ  մայիսի 7-ին, ժամը՝ 15.30-ին, ներկայացրեցին «Նոյը և Արտավազդը Արարատի վրա» խորագրովերաժշտա-թատերական բեմականացում:

 

Բեմականացման բովանդակությունն իրենից ներկայացնում էր Նոյան Տապանի խարսխումը Արարատ լեռան փեշերին, Նոյի որդիների, ինչպես նաև մարդկության պատմության նոր հույսի ձևավորման մասին գաղափարներն ու նրանց կապը հայ ժողովրդի ծագման ու աշխարհում ունեցած առաքելության հետ։

 

Թատերական ներկայացումից հետո տեղի ունեցավ նույն թեմային առնչվող ցուցահանդեսի բացումը՝ Կառլհորստի մշակույթի տան ցուցահանդեսների սրահում։

 


Պատկերասրահ