IMG-LOGO

#Պատժամիջոցներ ընդդեմ Ադրբեջանի #Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձ #ԵՄ խաղաղապահ առաքելության տեղակայում վերոնշյալ տարածաշրջանում

09-10-2023
IMG

ԵՄ խորհրդի նախագահին
Շառլ Միշել
Rue de la Loi/Wetstraat 175
B-1048 Բրյուսել
Բելգիա



Բեռլին, 9 հոկտեմբերի 2023թ.



#Պատժամիջոցներ ընդդեմ Ադրբեջանի


#Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձ


#ԵՄ խաղաղապահ առաքելության տեղակայում վերոնշյալ տարածաշրջանում


Եվրոպական խորհրդի հարգելի պարոն նախագահ,



Ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ են իրականացրել հայ բնակչության նկատմամբ:
Շուրջ 100 658 մարդ արդեն լքել են իրեց տներն ու ողջ ունեցվածքը և ստիպված փախել Հայաստան։ Անորոշ է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր չեն ցանկացել կամ չեն կարողացել լքել իրենց հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ լեցուն է փախստականների այս մեծ ալիքով։ Փախստականները շտապ մեր օգնության կարիքն ունեն:



Հաշվի առնելով դաժան իրավիճակը՝ մենք բազմիցս կոչ ենք անում պատժամիջոցների միջոցով հստակ դատապարտել Ադրբեջանին։


Մասնավորապես, մենք կոչ ենք անում տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի տարածքով դեպի ԵՄ անցնող գազի և նավթի փոխադրման արգելափակման համար։ Մենք նաև կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառել ապօրինի հարձակումները ֆինանսավորելու, աջակցելու կամ իրականացնելու, Արցախի բնակչության ապօրինի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի մարդկային արժանապատվության և տարածքային ամբողջականության ոտնահարման համար պատասխանատու յուրաքանչյուր անձի նկատմամբ։


Լեռնային Ղարաբաղից հայերին զրկելը հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն՝ համաձայն Ժողովուրդների քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի, ինչպես նաև հանցագործություն է մարդկության դեմ (Ժողովուրդների քրեական օրենսգրքի 7-րդ բաժին):


Որպեսզի փախստականները կարողանան անվտանգ վերադառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները, նախ պետք է ապահովել նրանց անվտանգությունը։ Հետևաբար, գերմանա-ֆրանսիական ղեկավարությամբ ԵՄ խաղաղապահ առաքելության արագ տեղակայումը տարածաշրջանում նույնքան կարևոր է, որքան միջազգային մոնիտորինգի մեխանիզմի ստեղծումը: Սա կարող է նաև կանխել ադրբեջանական զորքերի հնարավոր ընդլայնումը դեպի Հայաստանի Հանրապետության տարածք։ Մտահոգիչը 2023 թվականի հոկտեմբերի 8-ին Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հայտարարությունն է առ այն, որ ադրբեջանական զորքերը կարող են ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք մոտակա շաբաթների ընթացքում, քանի որ Ադրբեջանը գնալով ավելի է կենտրոնացրել իր զինված ուժերը Հայաստանի հետ ունեցած իր հարավային սահմանին:


Պետությունների միջազգային հանրության կամ Ցեղասպանության կոնվենցիայի պայմանագրին մասնակից երկրների կողմից չմիջամտելը կնշանակի ընդունել հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը և դրանով իսկ կրել մեղքի իրենց բաժինը:

Հաշվի առնելով Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները՝ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ կրակի այլ օջախ, քանի որ դա կարող է վերածվել գլոբալ հակամարտության:

Այժմ կարևոր է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելը, ՄԱԿ-ի կառույցների արագ ներգրավումը և Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությունը լիարժեք ապահովելը։

Վերջապես գործելու վաղուց ժամանակն է։

Հարգանքներով՝

 

ստորագ․                                                                  ստորագր․

Պրոֆ․ դր․՝ Մարտին Պետցոլդ                                 Միքայել Մինասյան

- Պատվավոր անդամ -                                             - Առաջին Նախագահ -

- Բեռլինի Պատգամավորական տան անդամ -

 

Ցուցում․ Պատասխան գրությունը գրեմաներեն լեզվով նայիր վերին աջ անկյունում զետեղված պատկերասրահում։


Պատկերասրահ