Դաշնային Կանցլեր
պարոն Օլաֆ Շոլցին
Դաշնային Կանցլերի գրասենյակ
Վիլլի-Բրանդտ-Շտրասսե 1
10557 Բեռլին
ք․ Բեռլին, 20. սեպտեմբերի 2023թ․
#Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման դատապարտում
Հարգելի պարոն Դաշնային Կանցլեր,
Գերմանիան պիտի խստիվ դատապարտի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը։
Այս ագրեսիան, որի ընթացքում կիրառվում են ծանր զինատեսակներ և ռմբահարվում են բնակավայրեր, անընդունելի է։
Վտանգի են ենթարկված հազարավոր քաղաքացիների կյանքեր, ովքեր արդեն ամիսներ շարունակ տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով։
Համաձայն լուրերի՝ արդեն կան տասնյակ զոհեր։
Գերմանիան կոչ է անում Ադրբեջանին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և պահել ժողովուրդների իրավունքը։
Միայն Ադրբեջանն է կրում պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ճակատագրի համար։
Գերմանիայի Դաշնային Կառավարությունը պետք է անմիջապես հայց ներկայացնի հրատապ կարգով հրավիրելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ և սերտորեն համաձայնեցնելով եվրոպական և ամերիկյան մեր գործընկերների հետ՝ հստակ պատասխան ձևակերպի ընդդեմ անընդունելի այս ագրեսիայի։
Անհրաժեշտ է ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի առաքումը տարածաշրջան։
Եվրոպական Միության 2023թ․-ի հունվարին որոշած քաղաքացիական դիտորդների առաքելությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարևոր գործունեություն է ծավալում հայ-ադրբեջանական սահմանին։ Սակայն սրան պիտի ավելացվի նաև միջազգային վերահսկողական մեխանիզմներ։
Այժմ անհրաժեշտ է այս գործընթացում ներառել ՄԱԿ-ին և Լեռնային Ղարաբաղում երաշխավորել մարդկանց անվտանգությունը։
ստորագ․ ստորագր․
Պրոֆ․ դր․՝ Մարտին Պետցոլդ Միքայել Մինասյան
- Պատվավոր անդամ - - Առաջին Նախագահ -
- Բեռլինի Պատգամավորական տան անդամ -