IMG-LOGO

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացում

22-02-2023
IMG

Դաշնային Կանցլեր

պարոն Օլաֆ Շոլցին

Դաշնային Կանցլերի գրասենյակ

Վիլլի-Բրանդտ-Շտրասսե 1

10557 Բեռլին

 

Տոիվո Կլաարին

Հարավային Կովկասի և

Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ

ներկայացուցիչ

 

ք․ Բեռլին, 20. հունվարի 2023թ․

 

#Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացում

 

Հարգարժան պարոն Դաշնային Կանցլեր,

 

հայտնում ենք մեր սրտագին շնորհակալությունը Եվրոպայի Խորհրդարանի բոլոր պատգամավորներին 18.01.2023թ․-ի նիստում Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման վերացմանն ուղղված իրենց ներդրման և 19․01․2023թ․-ին թիվ 2023/2504(RSP) բանաձևն ընդունելու համար։ Դրանով Դուք ընդգծում եք այն, որ աշխարհը ականատես է Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչության տառապանքին։ Այս տառապանքը ցավոք հանրային կարծիքում քիչ տեղ է գտնում։ Ձեր բանախոսություններն ու վերոնշյալ բանաձևի դրույթները կարող են օգնել այն աստիճանաբար փոխելուն։

 

Այն աջակցության կարիքը, որն Ուկրաինան արդարաբար ստանում է մեզանից, ունի նաև Հայաստանի կենսունակ ժողովրդավարությունը։ Ավելի ու ավելի է պարզվում, թե ինչ մեծ սխալ թույլ տրվեց ընդհանուր առմամբ գերմանական և եվրոպական քաղաքականության կողմից՝  վերջին տարիներին վճռական կերպով չաջակցելով Հայաստանին ու Արցախին։

 

Եվ այսպիսով պետք է պարզ իրերն անվանել իրենց անունով․ Հայաստանի սուվերեն տարածքի վրա յուրաքանչյուր հարձակում հարձակում է ժողովրդավարության, Եվրոպական Միության արժեքների  վրա և այն՝ համաձայն ՄԱԿ-ի խարտիայի, ժողովուրդների իրավունքների բռնության արգելման սկզբունքի դեմ հանդիսանում է ծանրակշիռ խախտում։ Դրան պետք է կտրուկ պատասխանել անկախ այն բանից, թե դրանից կախված են գազի պայմանագրեր թե ոչ։

 

Այս նույն բանը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, որը 2,5 տարի առաջ այս անգամ Ալիևի ռեժիմի միջոցով սանձազերծված ադրբեջանական նախահարձակ պատերազմից հետո շրջակա միջավայրի ակտիվիստների քողի տակ ենթարկվում է նպատակադրված կերպով շրջափակման։

 

Շրջափակումն իրենից ներկայացնում է ժողովուրդների մարդասիրական իրավունքի սկզբունքների դեմ աղաղակող խախտում։

 

Եթե Եվրոպան հիշում է իր արժեքները, ապա կամա-ակամա պետք է մտածի աշխարհի ամենահին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի մասին։ Այստեղ էլ նույնն է․ այն պետք է չափես իր արած գործով։

 

Մենք ուզում ենք և ջանք գործադրում դրա համար։ Մենք չպիտի լռենք։ Մենք պետք է բարձրաձայնենք, որ լսելի լինենք։ Մեր հայ եղբայրներն ու քույրերը կարիք ունեն մեր աջակցության։ Գերմանիան պետք է գիտակցի իր պատմությունը և այս իսկ պատճառով առանձնահատուկ կերպով պարտավոր է այս հակամարտությունում վերջնական խաղաղություն ապահովելու համար սատարի։

 

Եվրոպան և Գերմանիան պետք է արագ և ինքնագիտակցաբար, թերևս  Միավորված Ազգերի հովանու և հայ ժողովրդին երաշիքներ տալու ներքո գործեն՝ Լեռնային Ղարաբաղ առաքելով խաղաղարար ուժեր։ Դրանով կարող է խաղաղությունը պահպանվել, իսկ անմեղ արնահոսությանը, սովին և տառապանքներին վերջ դնել։ Որ Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչում չի վայելում, դա չի խանգարում նրա միջազգային սատարմանը, ինչպես ցույց է տալիս Կոսովոյի օրինակը։ Այս տարածաշրջանը 1999թվականից սկսյալ գտնվում է Միավորված Ազգերի ադմինիստրատիվ հովանու ներքո և ճանաչվել է աստիճանաբար։

 

Խնդրում ենք գործադրել ջանքեր և ընդունել այս գրությունը որպես պահանջ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

 

Հարցերի դեպքում սիրով Ձեր տրամադրության տակ ենք։

 

 ստորագ․                                                                  ստորագր․

Պրոֆ․ դր․՝ Մարտին Պետցոլդ                                 Միքայել Մինասյան

- Պատվավոր անդամ -                                             - Առաջին Նախագահ -

- Բեռլինի Պատգամավորական տան անդամ -

 

Ցուցում․ Պատասխան գրությունը գրեմաներեն լեզվով նայիր վերին աջ անկյունում զետեղված պատկերասրահում։

 

Ցուցում․ Պատասխան գրությունները գրեմաներեն լեզվով նայիր վերին աջ անկյունում զետեղված պատկերասրահում։


Պատկերասրահ