IMG-LOGO

Կոչ դատապարտելու Հայ Ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից մահացու և չհրահրված հարձակումները

14-09-2022
IMG

ԵՄ- Խորհրդի Նախագահ

Շարլ Միշելին

Ռուե դե լա Լօի/Ոետստրաատ 175

1048 Բրյուսել

Բելգիա

 

ք․ Բեռլին, 14. սեպտեմբերի 2022թ․

 

Կոչ դատապարտելու Հայ Ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից մահացու և չհրահրված հարձակումները  

 

Հարգելի Եվրոպական Խորհրդի Նախագահ,

 

Մենք խորապես մտահոգված ենք այն փաստի առումով, որ Ադրբեջանը կրկին մեկնարկել է մահացու և չհրահրված հարձակումներ հայ ժողովրդի վրա՝ այս անգամ ինտենսիվ գնդակոծելով Արցախում Կարմիր Շուկա և Տաղավարդ գյուղերը, իսկ Հայաստանում՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ենթակառուցվածքները։ Այս հայկական տարածքները միջազգայնորեն ճանաչված են և հանդիսանում են Հայաստանի Հանրապետության անվիճելի բաղկացուցիչ մասերը։ Ադրբեջանական ագրեսիան կատարվում էր ի թիվս այլ զինատեսակների մեծ կալիբրի հրետանային զենքերով և ռազմական անօդաչու թռչող սարքերով։

 

Սա ոչ միայն Հայաստանի հետ Ադրբեջանի զինադադարի համաձայնագրի աղաղակող խախտում է, այլ նաև ուղղակի հարձակում Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության վրա և հանդիսանում է  ադրբեջանական բռնի ուժի կիրառմամբ ևս մեկ սարսափելի էսկալացիա, որը վերջին երկու տարիների ընթացքում սահմռկեցնում է  հայ ժողովրդին։

 

Այն հետևեց Բրյուսելում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի ձեռքսեղմումից և հայտարարությունից մի քանի օր հետո, երբ վերջիններս հայտարարեցին խաղաղության պայմանագիր կնքելու ձգտման մտադրության մասին։

 

Այս վերջին հարձակումների հանդգնությունն ու ժամանակը ցույց են տալիս նախագահ Ալիևի ագրեսիայի անվերահսկելի անսահմանությունը, ինչպես նաև նրա արհամարանքը Կովկասում կայունություն հաստատելու միջազգային հանրության ջանքերի նկատմամբ։ Երևի թե այս ակցիան չպետք է անակնկալի բերեր՝ հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային հանրությունը կրկին ու կրկին որոշում է, ականջախուլ լռությամբ դիմավորել նրա ագրեսիային և խրախուսում նրան շարունակելու ու ընդլայնելու չհրահրված իր հարձակումները հայ ժողովրդի վրա՝ գիտակցելով, որ այս արարքն իր համար հետևանք չի ունենա։ Այս իսկ պատճառով պահանջում ենք․

 

- Սա պետք է փոխել։ Գերմանիան և Եվրոպական Միությունը պարտավոր են գործել։ Շոլցի կառավարությունը և Արտաքին Գործերի Նախարարությունն Ադրբեջանին պետք է եներկբա դատապարտեն և տնտեսական սանկցիաներ սահմանելով՝ հնարավորին մոտ ժամանակներում նպաստեն էսկալացիայի թուլացմանը։

 

Եվրոպական Խորհրդարանը իր 2022թ․-ի մարտի 9-ի բանաձևում (2022/2582(RSP)) դիպուկ պարզաբանում է, «որ հայկական մշակույթի ժառանգության ոչնչացումը մաս է կազմում համակարգված, ամբողջ երկրով մեկ տարածում գտած Ադրբեջանի պետական մարմինների կողմից հայերի նկատմամբ թշնամանքի քաղաքականության նպաստմանը, պատմության վերանայմանը և հայերի նկատմամբ ատելության տարածմանը, որը ներառում է մարդատյացություն, բռնության գովերգում և Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ, որի միջոցով Հարավային Կովկասում վտանգվում են խաղաղությունն ու անվտանգությունը։

 

Ադրբեջանի միջազգային հանրությանն արդեն իսկ հայտնի հայատյաց նպատակները կարող են վերջին ագրեսիայից հետո միայն հետևողականորեն և վճռական կերպով դիմակայվել։

 

- ԵԱՀԿ խաղաղարար ուժերի պլանավորումն ու գործուղումն այս տարածաշրջան կարող է տալ լրացուցիչ մի հնարավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս թուլացված կարգավիճակը կրկին ամրապնդելու։ 

 

Ցանկացած հարցերի դեպքում Ձեր տրամադրության տակ ենք։

 

Հարգանքներով՝

 

         ստորագ․                                                                  ստորագր․

Պրոֆ․ դր․՝ Մարտին Պետցոլդ                                 Միքայել Մինասյան

- Պատվավոր անդամ -                                             - Առաջին Նախագահ -

- Բեռլինի Պատգամավորական տան անդամ -

 

Ցուցում․ Պատասխան գրությունը գրեմաներեն լեզվով նայիր վերին աջ անկյունում զետեղված պատկերասրահում։


Պատկերասրահ