IMG-LOGO

Մարդասիրական ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում

30-11-2020
IMG

Դաշնային Կանցլեր

տիկին Անգելա Մերկելին

Դաշնային Կանցլերի գրասենյակ

Վիլլի-Դրանդտ-Շտրասսե 1

10557 Բեռլին

 

ք․ Բեռլին, 30. նոյեմբերի 2020թ․

 

Մարդասիրական ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում

 

Հարգելի տիկին Կանցլեր,

 

Լեռնային Ղարաբաղում 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին կրկին սանձազերծված պատերազմը պատճառ հանդիսացավ հասարավոր զոհերի, վիրավորների և խեղանդամ դարձածների։ Բացի այդ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100․000 մարրդիկ մնացել են առանց բնակարանների, քանի որ ստիպված են եղել լքել իրենց համայնքներն ու գյուղերը։

 

Գերմանիան թերևս այս տարածաշրջանում երկու միլլիոն եվրո գումարով սատարել է Միջազգային Կարմիր Խաչին, որպեսզի տեղում կարիքավորների համար հոգացվի՝ տրամադրելով վերջիններիս տաք կերակուրներ կամ ծածկոցներ, ինչպես նաև տեղի հիվանդանոցներին մատակարարելով բժշկական իրեր։ Այս օգնությունը ողջունելի է։ Այնուհանդերձ այն բավարար չի վերոշարադրյալ միջոցառումները լիիրավ իրականացնելու համար, որպեսզի գոնե նվազագույնս մեղմի սետղծված այս մարդասիրական աղետը։ 

 

24․11․2020թ․-ին ընդունած «Աջակցություն Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղ կարգավորման զարգացումին» բանաձևի օգնությամբ (տպագրություն 19/24646) գերմանական Բունդեսթագն՝ ի թիվս այլոց կոչ է անում Դաշնային կառավարությանը՝ պահանջելու մարդասիրական կազմակերպությունների, ինչպիսին օրինակ Կարմիր Խաչն է կամ կարմիր կիսալուսինը, մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ՝ այն դիվանագիտորեն ուղեկցելով և արագ ու ըստ պատշաճի շարունակել հոգ տանել դրա մասին։

 

Նկատի առնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա մարդասիրական բարդությունները՝ արագ և պատշաճ օգնություն հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե առնվազն տրամադրվեր 10 միլլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն։

 

Հարյուրավոր տներ և կարևոր ենթակառույցներ, ինչպիսիք են մանկապարտեզներն ու դպրոցները լիովին քանդվել կամ վնասվել են ծանր հրետանու ռմբակոծության, հրթիռային համազարկերի և օդային հարվածների տակ։ Այլ ենթակառույցներ, օրինակ՝ փողոցները, հոսանքի և գազի մատակարարումը, ինչպես նաև հաղորդակցման ցանցերը նույնպես վնասվել են։ Գրանցվել են բազմաթիվ քաղաքացիական վիրավոր և մահացած անձաց անուններ։

 

Սրան ավելացրած առաջիկա սպասվող ձմռան պատճառով ակնկալվում է այս մարդասիրական աղետի կտրուկ սաստկացում այն անձանց համար, ովքեր փակված են նկուղներում, ովքեր գտնվում են փախուստի մեջ, ովքեր ծեր են և չունեն իրենց առողջությունն ապահովելու միջոցներ, ովքեր երեխա են՝ չունենալով կրթություն ստանալու հնարավորություն, նրանց բոլորի համար։ Պատերազմական այս հակամարտությունը վնասել է նաև սպասվող բերքը։ Նվազ բերքահավաքը ինքնաբերաբար մեծացնում է մատակարարման սղությունը և Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում առաջացնում սով։

 

Լեռնային Ղարաբաղը եվրոպական հարևանությամբ չճանաչված միակ փաստացի պետությունը չի․ Հարավային Օսեթիան, Աբխազիան, Մերձդնեստրը և հյուսիսային Կիպրոսը կիսում են այս առանձնահատկությունները և բոլորը ստանում բազմապիսի աջակցություն։

 

Մենք դիմում ենք Ձեզ՝ որպես Կանցլեր, որպեսզի այսպիսի պահին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում քաղաքացիական ազգաբնակչությանը ցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։ Մեր տեսանկյունից հետևյալ միջոցառումները ելուղի կհանդիսանան մարդասիրական այս աղետից, որոնց համար Դաշնային Կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել․

 

- մարդասիրական վերակառուցման և զարգացման ծրագրեր,

- տեղահանվածների վերադարձ և ինտեգրում տեղի սոցիալ-տնտեսական կառույցներում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում օթևանների կառուցում,

- տների, դպրոցների, հիվանդանոցների, ջրամատակարարման և հողատարածքների ջրման համակարգերի կառուցում,

- ականազերծման միջոցառումների ձեռնարկում,

- գյուղատնտեսական եկամուտների նպատակայնություն՝ աջակցելով գյուղացիական տնտեսվարողներին աղքատության որոգայթից դուրս գալու համար,

- տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ամրապնդում,

- քաղաքացիական հասարակության միջոցով ժողովրդավարության և իրավական պետության աջակցում,

- հակամարտության շրջանում երկխոսության և վստահության ստեղծման հեշտացում։

 

Հարգելի տիկին Դաշնային Կանցլեր, նկատի առնելով Հայոց Ցեղասպանության հետևանքները՝ Գերմանիային վերապահված է հատուկ դերակատարություն, որը 2016թ․-ի հունիսի 2-ի Ցեղասպանության բանաձևով մեկ անգամ ևս պարզաբանվել է։ Լեռնային Ղարաբաղի այսօրվա ճգնաժամի ծանր հետևանքները, որը ստեղծվել են նաև Թուրքիայի ուղղակի միջամտությամբ, հանդիսանում է 1915թ․-ի Ցեղասպանությունից ի վեր ամենամեծ մարդասիրական աղետը Հայաստանում։ Այս իսկ պատճառով խնդրում ենք Ձեզ ստանձնել Գերմանիայի պատմական պատասխանատվությունը և տրամադրել ճգնաժամային գոտուն համապատասխան աջակցություն:

 

Ցանկացած հարցերի դեպքում Ձեր տրամադրության տակ ենք։

 

Հարգանքներով՝

 

         ստորագ․                                            ստորագր․

Պրոֆ․ դր․՝ Մարտին Պետցոլդ           Միքայել Մինասյան

- Պատվավոր անդամ -                       - Առաջին Նախագահ -

 

Ցուցում․ Պատասխան գրությունը գրեմաներեն լեզվով նայիր վերին աջ անկյունում զետեղված պատկերասրահում։

 


Պատկերասրահ