IMG-LOGO

Արցախում սպիտակ ֆոսֆորային ռումբերի գործածման վերաբերյալ մամլո տեղեկատվություն

31-10-2020
IMG

ԱՐՑԱԽՈԻՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՌՄԲԱՀԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻՑ ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՆՅՈԻԹԵՐ․ ՍԿԶԲՆԱՂԲՅՈԻՐԸ՝ ԳՈՅԱՄԱՐՏ

 

2020Թ․-հոկտեմբերի 31-ին ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի անտառապատ տարածքում կիրառել են ֆոսֆորային ռումբեր։ 

 

Միջազգայնորեն արգելված կասետային LAR-160 տիպի ռումբերի կողքին, որոնք ադրբեջանական զինված ուժերն արդեն շաբաթներ շարունակ պարբերաբար գործածում են ընդդեմ Արցախի հայ խաղաղ ազգաբնկչության և քաղաքացիական ենթակառույցների, այսօր ավելացավ նաև ֆոսֆորային սպիտակ ռումբերի կիրառումը վերջիններիս կողմից։

 

«Ադրբեջանը կրկին անտեսում է ժնևյան համաձայնագրի դրույթները և հետամուտ է լինում էթնիկ զտումների իր քաղաքականությանը։ Միջազգային իրավունքի ոտնահարումն այսօր հասավ իր գագաթնակետին, մանավանդ ֆոսֆորային ռումբերը նաև սպառնում են շրջակա միջավայրը վերածելու բնական աղետի»,- իր խոսքում նշեց Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը։ Քաղաքացիական ազգաբնակչության դեմ ֆոսֆորային ռումբերի կիրառումը որպես այրող զենք արգելված է Ժնևյան համաձայնագրի 1977թ․-ի հավելյալ արձանագրություններում  (Protocol on Prohibitions or Restrictions on the use of Incendiary Weapons /protocol III/, art. 1)։

 

Սպիտակ ֆոսֆորի գոլորշիները բարձր աստիճանի թունավոր են։ Դրանք վնասում են սիրտ-անոթային համակարգը, լյարդը, երիկամները, իսկ շնչառական ապարատին պատճառում են մահացու վնասներ։ Դրանք քայքայում և վերացնում են շրջակա միջավայրի կենդանական և բուսական աշխարհը։ 

 

Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ -ՀԵՄԱ- նպատակն է Գերմանիայում, Եվրոպայում, Հայաստանում և Լեռնայաին Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև Հայկական Սփյուռքում մարդկանց համախմբել՝ աջակցելով տարբեր մշակույթների միջև փոխըմբռնմանը։ ՀԵՄԱ հ/կ-ն Արցախում զինված հակամարտության վերաբերյալ իր խորը մտահոգությունն ենք հայտնում։ Միությունն այն կարծիքն է հետապնդում, որ այս խնդրի խաղաղ կարգավորմանն այլ այլընտրանք չկա։


Տեսադարան