IMG-LOGO

Արցախի Հանրապետության բարձրաստիճան այրերի այցելությունը ՀԵՄԱ հ/կ

02-04-2014
IMG

Ապրիլի 2-ին, ժամը՝ 18.30-ին Լեռնային Ղարաբաղի բարձր պատվիրակությունը այցելեց Բեռլինի Լիշտենբերգ շրջան՝ ՀԵՄԱ հ/կ, որպեսզի այնտեղ հանդիպի Բեռլինի եւ նրա շրջակա տարածքներում բնակվող հայերին։ Պատվիրակությունը գլխավորում էր ԼՂՀ Խորհրդարանի Նախագահ մեծարգո պարոն Աշոտ Ղուլյանը։ Նրան ուղեկցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար պարոն Ֆելիքս Խաչատրյանը, Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը եւ Գերմանիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ։   Հյուրերին իր ողջույնի խոսքն ուղղեց ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը։ Ապա ելույթ ունեցավ պարոն Ղուլյանը եւ իր խոսքն ուղղեց եկեղեցու դահլիճում հավաքված թվով մոտ 200 ներկաներին։ Իր խոսքում պարոն Ղուլյանը շեշտեց սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի փոխհարաբերության կարեւորությունը։ Նա երախտագիտության իր խոսքն հայտնեց սփյուռքահայ մեր հայրենակիցներին՝ Արցախի ծանր օրերին վերջինիս նվիրվածություն ցուցաբերելու համար։   Ապա խոսքին հետեւեց գործը եւ Արցախի Հանրապետության Խորհրդարանի Նախագահը Բեռլինի երկու համայնքներին եւ ՀԵՄԱ հ/կ-ին պարգեւատրեց Արցախի Հանրապետության ոսկեզօծ շքանշանով։  

Ավելին՝ այստեղ...

Պատկերասրահ