IMG-LOGO

Բաց դռների օր 2025/26թ․թ․ ուսումնական տարվա մեկնարկին

25-08-2025
IMG

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցը 2025/26թ․թ․-ի ուսումնական տարում վերաբացում է իր դռները աշակերտ-աշակերտուհիների առջև։ Այս նոր ուսումնական տարին սկսվում է ավանդական դարձած հետևյալ առարկաների ուսուցմամբ․

Հայոց լեզու սկսնակ և առաջադեմ խմբերի համար, ուսուցչուհի՝ Գայանե Եղիազարյան,

 

պար, ուսուցչուհի՝ Կատերինա Կլիմենկո,

 

Կերպարվեստ, նկարչություն և ձեռագործ աշխատանքներ, ուսուցչուհի և դպրոցի համակարգող՝ տիկին Նվարդ Ամիրխանյան։

 

Բաց դռների օրը բացառության կարգով այս տարի մեկնարկվելու է սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 12․00-ից Nöldnerstraße 43, 10367 Berlin հասցեում, այլապես դասերը պարբերաբար տեղի են ունենալու ինչպես միշտ յուրաքանչյուր կիրակի օրը ժամը՝ 11․00-ից մինչև 14․00-ին, 13055 Բեռլինի Konrad-Wolf-Straße 11 հասցեում։  

 

Սրտագին ողջունում ենք մեր սաներին և նորեկ աշակերտ-աշակերտուհիներին 2025/26թ․թ․-ի ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և ասում․

 

ԲԱՐԻ՜ ԳԱԼՈԻ´ՍՏ ԲԵՌԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ

 

Դասերի ավարտից հետո Պաուլ Գերհարդտի ավետարանական եկեղեցու հետ միասին տեղի կունենա հսկման արարողություն, ապա համատեղ ճաշկերույթ։ Բոլորին հրավիրելով մասնակցելու վերոնշյալ արարողություններին՝ մաղթում ենք հոգեթով և հաճելի ժամանց։

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն