01.06.2011թ.-ին առանձնահատուկ առիթ էր Բեռլինի Հայկական Դպրոցի համար: Դպրոցի առաջին աշակերտ-աշակերտուհիները ավարտել էին այբբենարանը եւ հպարտ ցուցադրում էին իրենց գիտելիքները: Այս առիթով ներկա էր Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան մեծարգո պարոն Արմեն Մարտիրոսյանը, ով իր ոգեւորող ճառով դիմեց ներկաներին: Ներկա էին բազմաթիվ ծնողներ եւ հյուրեր, նրանց թվում համայնքի ատենապետը, քահանան եւ շատ այլ երեխաներ: Տոնական սեղանի շուրջ աշակերտները երգում էին եւ արտասանում, ինչպես նաեւ ներկայացրեցին «Գիտունիկ արքան» հեքիաթից բեմականացված մի հատված: Հանդեսի վերջում Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Մարտիրոսյանը երեխաներին բաժանեց պատվոգրերը: Երեխաները երգում էին, ծնողները՝ պարում: մթնոլորտը ջերմ էր եւ ուրախ:
ՏԵՍԱՇԱՐ
https://www.facebook.com/319116338104443/videos/274914879212462 (Բեռլինի Հայկական Դպրոցի այբբենարանի առաջին հանդեսը)