IMG-LOGO

ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանի ելույթի խոսքը «Արա Գեղեցիկ» բեմականացման վերաբերյալ

12-01-2014
IMG

Բունդեսթագի պատգամավոր մեծարգո պարոն դր. Մարտին Պետցոլդ,

Լիխտենբերգի շրջխորհրդի պատգամավոր հարգարժան տիկին Ալինա Մարտիրոսյան,

սիրելի ուսուցչուհիներ եւ ուսուցիչներ,

սիրելի հյուրեր,

 

Եվրոպացի եւ Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ անունից թույլ տվեք ողջունել Ձեզ: Հատկապես շնորհակալությունս եմ հայտնում պարոն դր.՝ Պետցոլդին, որ ժամանակ գտավ ընդունելու մեր հրավերը եւ իր ներկայությամբ հարգելու մեզ: Այսօր ներկայացնում է մեր միությունը «Արա Գեղեցիկ» ներկայացումը: Այսօր մենք անդրադարձ կկատարենք մեր հայրենիքի փառապանծ անցյալի էջերից մեկին եւ կհիշենք նրա հերոսներին: Ներկայացումը Արարատ թագավորության, որը Եվրոպայում հայտնի է որպես ՈԻրարտական թագավորություն, արքա Արայի մասին է: Ասորեստանի վավաշոտ թագուհի Շամիրամը սիրահարվում է Արային եւ ամեն գնով ցանկանում տիրել նրան, որ բավարարի իր անհագուրդ տենչանքը: Արային տիրելու համատեքստում դրված էր նաեւ Արարատ աշխարհի բախտը խաղաքարտին, այսինքն՝ նրան տիրելու վտանգն էր: Արան սակայն մնում է իր կնոջն ու հայրենիքին հավատարիմ եւ դրա դիմաց վճարում իր կյանքով: Այս իրադարձությունը հայ բանաստեղծ Նաիրի Զարյանը 1946թ.-ին վերածում է դրամայի, որն այսօր մեր աշակերտ-աշակերտուհիները մասսամբ հեշտացված տարբերակով կներկայացնեն Ձեզ:

Ցանկանում եմ օգտագործել առիթն ու իմ երախտագիտությունը հայտնել մեր ուսուցչական անձնակազմին, հատկապես՝ պարոնայք Էդգար Զոհրաբյանին եւ Արտակ կիրակոսյանին, տիկին Նախշուն Ստեփանյանին, ինչպես նաեւ բեմական ձեւավորող պարոն Հրանտ Կոստանյանին: Առանց նրանց հնարավոր չէր իրականացնել այս միջոցառումը:

Վերջապես թույլ տվեք շնորհակալությունս հայտնել բարերար պարոն Արարատ Բաղդասարյանին, ով մեր դպրոցին նվիրեց այս հարուստ գրականությունը: նրա մայրը՝ տիկին Զոյա Մարկոսյանը ներկա է դահլիճում: Շնորհակալություն տիկին Զոյա: Ներկայացման վերջում հրավիրում ենք կից սրահում մեր ավանդական խորովածն ուտելու: Սիրելի հյուրեր, ցանկանում եմ Ձեզ լարված եւ հաճելի ժամանց:

 

Միքայել Մինասյան

ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

https://www.youtube.com/watch?v=3EYkwkZu31k&feature=emb_title (Ansprache von Mikayel Minasyan)

https://www.youtube.com/watch?v=lknSYwXlI0A&feature=emb_title (Auftritt Martin Pätzold&Chor)

https://www.youtube.com/watch?v=UQ3h_QQ8YPA&feature=emb_title (Bühnenaufführung "Ara der Schöne")

Տեսադարան