IMG-LOGO

ՀԵՄԱ հ/կ հայկական դպրոցի աշակերտների Ամանորի տոնական հանդեսը Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի մասնակցությամբ

09-01-2016
IMG

ՀԵՄԱ հ/կ հայկական դպրոցի աշակերտները հունվարի 3-ին պատվո հյուր Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ միասին տոնեցին Ամանորի հանդեսը։ Տոնակատարությունը սկսվեց ժամը 15.00-ին Բեռլինի Լիխտենբերգի շրջանի <<Ամենափրկչի>> եկեղեցու սրահում՝ երեխաների և պատանիների ամանորյա հանդիսավոր ասմունքով և երգեցողությամբ։ Աշակերտների ելույթները հոգացին հյուրերի տրամադրությունը բարձրացնելու մասին։    

 

Ապա հետևեց քահանա Տեր Գնել Գաբրիելյանի աղոթքը և հայկական ծագմամբ Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի ողջույնի խոսքը՝ ուղղված հավաքված հյուրերին։ Պարոն Պետցոլդը իր երխտագիտությունը հայտնեց ՀԵՄԱ հ/կ վարչությանը և նրա նախագահ պարոն Միքայել Մինասյանին հրավերի համար և որպես հովանավոր մի ակնարկային ամփոփիչ հայացք նետեց անցած 2015թ.-ին Բեռլինում կայացած Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի միջոցառումների վրա։ Նա նշեց վերջիններիս դերը գերմանա-հայկական մշակութային կապերի սերտացման մեջ, ինչը նաև գնահատեց Գերմանական Արտաքին Գործերի Գերատեսչությունը՝ այս գործում զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով ՀԵՄԱ հ/կ-ին։ Այնուհետև ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանն իր ելույթում շնորհակալական խոսքն ուղղեց բոլոր նրանց, ովքեր  Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և իրականացման գործին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին։ Ի նշան երախտագիտության պարոն Մինասյանը հուշանվերներ բաժանեց այն հանդիսատեսներին, ովքեր առանձնահատուկ ակտիվություն և նվիրվածություն էին դրսևորել այս գործում։  

Վերջում հանդիսությունը միասնաբար շարունակվեց հարևան համայնքի սրահում խորովածի սեղանի շուրջ և 2016թ.-ը մեկնարկվեց բարձր տրամադրությամբ։  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

https://www.youtube.com/watch?v=Do5WzfGBbIo&feature=youtu.be (Զանգակներ-զանգակներ, ՀԵՄԱ հ/կ երեխաների և պատանիների համույթ)

Պատկերասրահ

Տեսադարան