Անցյալ կիրակի՝ 2017թ.-ի դեկտեմբերի 8-ին, Բեռլինի Լիխտնբերգ քաղաքամասի Ամենափրկիչ եկեղեցին կրկին լեցուն էր հյուրերով, որոնք եկել էին վայելելու ՀԵՄԱ ընկերության հայկական կիրակնօրյա դպրոցի մանուկների տոնական բեմականացումը՝ համեմված երգեցողությամբ: Թեման բնականաբար համահունչ էր տոնական օրերին՝Հիսուս Քրիստոսի ծննդյանը: Անչափ գեղեցիկ ու լուսավոր էր մանուկների խոսքը, խաղը, երգը, այն կոչված էր մեզ կրկին ոգևորելու , հավատ ընծայելու ինքներս մեզ, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Միջոցառման հեղինակային ու կազմակերպչական մասը պատկանում էր Գայանե Խաչատրյանին, երաժշտական ձեւավորումը՝ Արտակ Կիրակոսյանին, իսկ բեմականացման ռեժիսորն էր Ասատուր Բալջյանը: Երեք մասնագետներն էլ աշխատել էին սիրով :
Միջոզառմանը ներկա էին Գերմանական Բունդեսթագի պատգամավոր պարոն դր. Մարտին Պետցոլդը, Լիխտենբերգ շրջանի պատգամավոր տիկին Ալինա Պետցոլդը, Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Աշոտ Սմբատյանը, ՀԵՄԱ հ/կ անդամներ և այլոք: Միջոցառումը եզրափակեց պարոն Միքայել Մինասյանը, ՀԵՄԱ-ի կողմից նվերներ հանձնելով երեխաններին և միջոցառման կազմակերպիչներին:
Ավանդական դարձած հյուրասիրության մասը կայացավ եկեղեցուն կից սրահում: Օրվա վերջում բոլորիս ցանկությունը մեկն էր' շուտով նորից առիթ ունենալ հանդիպելու նման գեղեցիկ միջոցառման շրջանակներում:
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
https://www.youtube.com/watch?v=9dgkjBfBp-Q&t=85s (Երաժշտական բեմականացում <<Սբ. Ծնունդ, մաս I>>)
https://www.youtube.com/watch?v=1oVQLRnltoo (Երաժշտական բեմականացում <<Սբ. Ծնունդ, մաս II>>)
https://www.youtube.com/watch?v=gDvGZYd6yDY&feature=youtu.be (2017թ.-ի Ամանորն ու Սբ. Ծնունդն., մաս I)
https://www.youtube.com/watch?v=IBjG40rvUmg&feature=youtu.be (2017թ.-ի Ամանորն ու Սբ. Ծնունդն., մաս II)
https://www.youtube.com/watch?v=IoHDnaamGZw&feature=youtu.be (ՀԵՄԱ հ/կ Ամանորի ու Սբ. Ծննդի տոնական ավարտը)
https://www.youtube.com/watch?v=koGrMghcRWI&feature=youtu.be (Պատվավոր հյուրեր դր. Մ. Պետցոլդի եւ Ա. Սմբատյանի ողջույնի խոսքերը)