2013/14թ.թ.-ի դպրոցական տարին ավարտվեց և ամփոփեցինք մեր աշակերտների գիտելիքները։ Այս կապակցությամբ 06.07.2014թ.-ին, ժամը՝ 11.00-ին, Normannenstr. 1-2, 10317 Berlin-Lichtenberg, հասցեում մեր դպրոցի սաները Հալլե/Վիթենբերգի Համալսարանի Մեսրոպ Հայագիտական ՈՒսումնասիրությունների կենտրոնի, տնօրեն՝ պրոֆ.դր. Արմենուհի Դրոստ-Ապգարյան, հանձնախմբին հանձնեցին տարեկան քննություն ու ստացան համապատասխան գնահատականներ՝ եզրափակելով տարվա արդյունքները։ Քննության հանձնախմբի նախագահ էր Մեսրոպ Կենտրոնի աշխատակցուհի տիկին Հերմինե Բուխհոլց-Նազարյանը:
Ապա 15.00-ին միասնաբար մեկնեցինք դեպի Nöldnerstrasse 43, 10367 Berlin Lichtenberg հասցեում գտնվող «Փրկչի» եկեղեցի՝ ամառային արձակուրդները սկսվելուց առաջտոնական շուքով մեր աշակերտներին և ծնողներին հրաժեշտ տալու։ Այնտեղ տոնական հադիսավոր ելույթներով՝ արտասանությամբ եւ երգեցողությամբ, հանդես եկան մեր սաները, ապա նրանց համար բաժանվեցին տարեկան ավարտական վկայականներն ու գրքեր՝ որպես նվերներ։
Մեր երեխաների և պատանիների ելույթից հետոմիասին տոնակատարությունը շարունակվեց դրսում՝ բաց արեւի տակ խնջույքի սեղանի շուրջ։