IMG-LOGO

ՕԳՆԵ'ՆՔ ԱՐՑԱԽԻՆ

04-04-2016
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

 

Ստեղծված իրավիճակում բազմաթիվ հայեր նաև սփյուռքից ցանկություն են հայտնում իրենց աջակցության լուման ներդնել հայրենի Սուրբ հողի պաշտպանության համար: Նաև անձամբ ինձ վերջին երկու օրերին դիմել են Գերմանիայում բնակվող տարբեր հայեր, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ՝ աջակցության իրենց պատրաստակամության մասին: Տեղեկացնում եմ Ձեզ պաշտոնապես, որ այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը: Ներկա իրավիճակներում ցավոք կպատահեն նաև անձինք, որոնք կարող են հանդես գալ, որպես «դրամահավաքներ իրականացնելու համար Արցախի պետական մարմինների կողմից լիազորված անձինք»: Մեր այն եղբայրները և քույրերը կամ համայնքային կառույցները, որոնք ցանկանում են ներկա պահին աջակցել Արցախին, կարող են իրենց նվիրաբերությունը ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ուղարկել Արցախի Կառավարության կողմից բացված բանկային համապատասխան հաշվեհամարներին: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

 

IN EUR
VIA Central Bank of Armenia
CORRESPONDENT BANK: Deutsche Bank AG
SWIFT:DEUTDEFF
BENEFICIARY’S BANK: Central Bank of Armenia,RA
SWIFT: CBRAAM22
BENEFICIARY:ARTSAKHBANK CJSC
ADDRESS: 3 KIEVYAN ST., YEREVAN, ARMENIA
SWIFT: ARTSAM22 ACCOUNT: 103002492231 EUR
FOR MONEY TRANSFER ON THE ACCOUNT: 22300200153300
NAME OF ORGANIZATION: MINISTRY OF FINANCE OF THE NAGORNO-KARABAKH REPUBLIC

 

VIA RAIFFEISEN BANK INTERNATIONAL
CORRESPONDENT BANK: RAIFFEISEN BANK INTERNATIONAL
AG VIENNA AT
SWIFT: RZBAATWWXXX
BENEFICIARY’S BANK: ARTSAKHBANK CJSC
ADDRESS: 3 KIEVYAN ST., YEREVAN, ARMENIA
SWIFT: ARTSAM22
ACCOUNT: 55.070.163/100
IBAN: AT583100000055070163
FOR MONEY TRANSFER ON THE ACCOUNT: 22300200153300
NAME OF ORGANIZATION: MINISTRY OF FINANCE OF THE NAGORNO-KARABAKH REPUBLIC

 

Նրանք, ովքեր կցանկանան ձեռք բերել նվիրատվության մասին տեղեկանք համաձայն՝ ԳԴՀ Եկամուտների մասին օրենքի §10b-ի հանրային որևէ մարմնից, հասարակական կազմակերպությունից կամ գույքային զանգվածից՝ համաձայն Հանրային մարմինների մասին օրենքի  §5 պարբ. 1 համ. 9-ի, ապա կխնդրեինք Ձեր նվիրատվությունը փոխանցել ՀԵՄԱ հ/կ հաշվեհամարին հետևյալ բանկային տվյալներով.  

 

Շահառուի անունը՝ AEAE e.V. (VEuAF e.V.)

Postbank Berlin

IBAN: DE62 1001 0010 0432 1871 07

BIC: PBNKDEFF

Վճարման նպատակը՝ Spende für Karabach-Hilfe

  Ձեր նվիրաբերած գումարը վերոնշյալ բանկային հաշվեհամարի վրա մուտքագրումից հետո ՀԵՄԱ հ/կ Վարչությունից Դուք Ձեր կոմից վաղօրոք նշված փոստային հասցեով կստանաք նվիրատվության մասին տեղեկանքը, ինչպես նաև ԼՂ Կառավարության հաշվեհամարին կատարված փոխանցման անդորրագիրը։   

 

Գերմանայում ԼՂ Մշտական ներկայացուցիչ  

Հարություն Գրիգորյան  

 

Հետևյալ հղումը դեպի ԼՂ կառավարության պաշտոնական կայք. http://gov.nkr.am/hy/official-news/item/2016/04/04/haytararutyun04.04.2016/