IMG-LOGO

Օգնության կոչ

12-04-2016
IMG

Սիրելի հայրենակիցներ,

սիրելի քույրեր եւ եղբայրներ,

հարգելի բարեկամներ,  

 

Դուք բոլորդ հետևել եք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի մասին լուրերին։   Շատ մարդիկ են տուժվել այդ պատերազմից, և մենք կուզենայինք օգնել նրանց։     Դրա համար մենք ունենք Ձեր աջակցության կարիքը։     Շտապ անհրաժեշտ են հետևյալ իրերը (Օգտագործված պարագաները խնդրում ենք հանձնել մաքուր, արդուկած վիճակում).  

  • Վրաններ
  • Քնապարկեր
  • Առաջին բուժօգնության պարագաներ
  • Անձևային բաճկոններ գլխարկով /մուգ կանաչ գույնի/
  • Փչովի ներքնակներ
  • Անկողնային պարագաներ
  • Ճտքակոշիկներ
  • Զուգագուլպաներ /ամառային, ձմեռային/
  • Տաք հագուստ /բլուզներ/
  • Տղամարդու  հիգենիկ պարագաներ
  • Սպորտային համազգեստներ
  • Սպորտային կոշիկներ
  • Փոքր  լապտերներ
  • Դանակ-պատառաքաղ-բացիչ համալիր դաշտային սեթ

 

Բացի այդ, մենք ունենք Ձեր աջակցության կարիքը նաև հիշյալ իրերը հավաքելու և տեղափոխելու հարցում։ Եթե Դուք կուզենաք աջակցել նշված իրերով, ապա խնդրում եմ հանձնեք դրանք մինչև մայիսի 30-ը Dolgenseestr. 22, 10319 Berlin (բաց է ամեն օր՝ ժամը 17.00-ից մինչեւ 20.00) հասցեում։ Եթե Դուք ուզում եք աջակցել իրերը հավաքելու և տեղափոխելու հարցում, ապա խնդրում ենք դիմել պարոն Միքայել Մինասյանին 0170-68 41 276 հեռախոսահամարով։  

Խորապես շնորհակալ ենք։  

 

Վարչություն